Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան դեմ է ՌԴ-ի կողմից Ուկրաինայի հացահատիկի անօրինական վաճառքին

Լուրեր

14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
Բոլորը

Թուրքիան իրագործելի է համարում ու աջակցում է Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի դուրսբերման ծրագրին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար  Լիզ Թրասի հետ Անկարայում կայացած մամուլի ասուլիսում, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Նրա խոսքով՝ Անկարան ջանքեր է գործադրում պարենային ճգնաժամի արագ կարգավորման համար։ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան շարունակում է ակտիվ բանակցություններն այդ հարցով՝ ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Ուկրաինայի հետ։

«Եթե Ստամբուլում համաձայնություն ձեռք բերվի, ապա կստեղծվի մոնիթորինգի կենտրոն, ինչպես նաև «անվտանգության գոտի»՝ անմիջապես Ուկրաինայի ջրերից դուրս»,- ասել է թուրք նախարարը։

Միաժամանակ, Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան դեմ է ցանկացած երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից ուկրաինական հացահատիկի կամ այլ ապրանքների անօրինական վաճառքին։ Նա վստահեցրել է, որ Թուրքիան նման ապրանքներ չի ընդունի։

Լիզ Թրասն իր հերթին նշել է, որ եթե հացահատիկը դուրս չբերվի Ուկրաինայի նավահանգիստներից, լուրջ սով է սպասվում աշխարհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Անկարայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը Թուրքիային մեղադրել էր ՌԴ-ից ուկրաինական հացահատիկ գնելու մեջ։

Էմմա Չոբանյան