Մեր խնդիրների արմատը տեսնում եմ 30 տարի ցեխի մեջ կորած փողոցների մեջ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Համայնքներում ճանապարհների կառուցմանը զուգահեռ պետք է բարձր մակարդակի վրա դրվեն դրանց սպասարկման աշխատանքները:  Կառավարության նիստում սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացի բարելավման հարցը քննարկելու ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փողոցը պետք է լինի մաքուր` անկախ նրանից, դա գյուղում է, թե քաղաքում: Մենք հիմա միլիոններ ենք ծախսում, փողոց ենք կառուցում և դա շարունակելու ենք, սակայն մյուս կողմից էլ անձրև է գալիս, քամին է ինչ-որ բան բերում, և դա պետք է մաքրել: Եթե չանենք, ապա վեց ամսից հետո, մեկ տարի հետո այդ լավ արված ասֆալտի վրա 10 սմ ցեխ է առաջանալու: Համայնքների հետ պետք է աշխատել այդ խնդիրը լուծելու համար»,- նշեց վարչապետը՝ հավելելով՝ նույնիսկ եթե համայնքում ընդամենը մեկ փողոց է ասֆալտապատված, միևնույն է, այն պետք է մաքրվի և պատշաճ սպասարկվի:

Անդրադառնալով փողոցները մաքուր պահելու  համար համայնքներում մեխանիզմներ ստեղծելուն՝ վարչապետը նշեց.  «Մարդիկ կասեն՝ էս ինչի՞ց են խոսում, հլը նայեք՝ մեր երկիրն ինչ մարտահրավերների առաջ է կանգնած, եկել են բորդյուրի տակ հավաքված ցեխն են քննարկում, բայց ես կարծում եմ, որ այդ բևեռները գենետիկ կապ ունեն: Որովհետև դա ընդհանուր հայացք ու մտածելակերպ է: Էն պրոբլեմները, որ մենք ունեցել ենք և ունենք, ես այդ պրոբլեմների արմատը տեսնում եմ 30 տարի ցեխի մեջ կորած փողոցների մեջ: Մեզ համար նորմալ է եղել, որ գյուղ տեղ է, ի՞նչ պարտադիր է, որ կանայք կաբլուկով կոշիկ հագնեն, թող «սապոկով» գնան-գան»,- հայտարարեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: