Աֆղանստանում երկրաշարժի խլած մարդկային կյանքերի թիվը կարող է գերազանցել 1 500-ը

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Չորեքշաբթի՝ հունիսի 22-ին, Աֆղանստանի արեւելքում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քան նախապես հաղորդվել է։ Պակիստանի սահմանին մոտ գտնվող Պակտիկա և Խոստ նահանգներում զոհերի թիվը կարող է գերազանցել 1500-ը , հայտնում է Al Jazeera քաթարական հեռուստաալիքը՝ վկայակոչելով «Թալիբան» շարժման ներկայացուցչին։
Ըստ աղբյուրի՝ փլուզված շենքերի փլատակներում անհայտ թվով մարդիկ են մնում։ Ավելի վաղ աֆղանական Bakhtar գործակալությունը հայտնել էր առնվազն 1000 զոհի և 1500 վիրավորի մասին։ «Սպասվում է, որ զոհերի թիվը կաճի, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- հայտարարել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները։
BBC-ի փոխանցմամբ՝ որոնողափրկրարական աշխատանքները դժվարանում են հորդ անձրևի ու ռեսուրսների բացակայության պատճառով։
Վերջին 20 տարվա ընթացքում Աֆղանստանում տեղի ունեցած ամենամահաբեր երկրաշարժը մեծ մարտահրավեր է թալիբների համար՝ իսլամիստական շարժում, որը վերականգնեց իշխանությունը 2021 թվականին՝ Արևմուտքի կողմից աջակցվող կառավարության ձախողումից հետո: Սեյսմիկ ակտիվությամբ աչքի ընկնող Աֆղանստանում երկրաշարժերը սովորաբար աղետալի հետևանքներ են ունենում անորակ շինարարության պատճառով:

Տաթև Ֆռանգյան