Չստացվե՛ց հակահեղափոխությունը, լքեցին մարտի դաշտը․ Պուտինն ասաց՝ «օտբոյ», խառնակությունների ծրագիրը հետ կանչվեց․ Ազատ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
28.07.2026 | 16:33
Իրանը հրապարակավ մահապատժի է ենթարկել երկու ցուցարարների
28.07.2026 | 16:25
Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան
28.07.2026 | 16:13
Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ
28.07.2026 | 16:04
Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն կստուգի սննդի առաքիչների բժշկական գրքույկները
28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
28.07.2026 | 15:39
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր տրանսպորտային միջոցով
28.07.2026 | 15:28
«Հայփոստ»-ի շենքի քանդման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են․ Factor TV-ն ավելի վաղ ուսումնասիրել էր ծրագրի ռիսկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:20
«Ոչ ոք ինձ չի ասում՝ ինչ պետք է վաճառենք»․ Թրամփը՝ Թուրքիային F-35-ների վաճառքին Նեթանյահուի դեմ հանդես գալու մասին
28.07.2026 | 15:15
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը երեք տպավորիչ հաղթանակով կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:10
Թուրքիան նորոգում է Գյումրի տանող երկաթուղային հատվածը // Կամո Արեյանի գործը դատարանում է․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն է

-Պարո՛ն Արշակյան, որպես փորձառու քաղաքական գործիչ՝ ասացեք, խնդրեմ, ինչո՞ւ անարդյունք ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերի՝ իշխանափոխության օրակարգով 45 օր տևած պայքարը։ Ի՞նչը ճիշտ չէր հաշվարկել խորհրդարանական ընդդիմությունը։

-Դասալիք եղան, լքեցին մարտի դաշտն ու ճողոպրեցին, գնացին, որ ավելի հարմարավետ տեղերում իրենց գործը շարունակեն կամ էլ ուղղակի հոգնել էին՝ գնացին հանգստանալու։ Երբ կհանգստանան կամ շրջաբերական կստանան ինչ-որ տեղից, որ նորից սկսեն, կգան։ Ես սա հեգնում եմ։ Իսկ ընդհանուր առմամբ՝ որպես ընդդիմություն․․․ հեծանիվի օրինակը կա, հենց որ հեծանիվը կանգ է առնում, հեծանվորդը գլորվում է, իսկ քաղաքականության մեջ եթե ասենք՝ հեծանիվը երկու ոտնակ ունի, մեկը ընդդիմությունն է՝ գլխավոր ոտնակը, և երկրորդ ոտնակը իշխանությունն է։ Այսինքն, նրանք իրար փոխարինելով՝ առաջ պիտի մղեն հեծանվորդին։ Հեծանվորդը մեր հասարակությունն է, իսկ հեծանիվը մեր պետությունն է։ Որպեսզի մեր պետությունն առաջ շարժվի, պետք է անպայման ունենա ընդդիմություն և իշխանություն։ Նրանք, իրար խանգարելով, իրար հրելով պետք է առաջ գնան։ Հիմա մեր հեծանիվը մեկ ոտնակ ունի՝ միայն իշխանությունն է, այսինքն՝ իշխանությունը կորոշի՝ կլինի, չի որոշի՝ չի լինի, իսկ ընդդիմությունը «քաղաքական кухарка»-ի կարգավիճակ ունի։ Դա լուրջ չէ։

-Իրեն այդ կարգավիճակում դրել է ընդդիմությո՞ւնը, թե՞ իշխանությունն է մղել այդպիսի դիրքավորման։ 

-Հավաքվել են գաղափարակից և հոգեհարազատ մարդիկ, դրանք պայքարի մարդ չեն։ Ես դեմ էի նրանց պայքարին և չէի ուզում, որ իրենք հաջողեն։ Ես ուզում էի, որ եթե սկսել են խաղը, այն հասցնեն տրամաբանական ավարտին։ Մի հոգի, որի մասին ես ընդհանրապես վատ-վատ բաներ եմ ասել միշտ, ասաց՝ քանի որ ձախողվել է պայքարը, մանդատը վայր է դնում, հրաժարական է տալիս։ Չի ասում՝ «ես ձախողվել եմ՝ հրաժարական եմ տալիս», չեկիստները չեն սիրում այդպիսի բաներ ասել, ընդունված չէ։ Մարդն ասաց, որ պարտվել են՝ իշխանափոխություն չարեցին, ինքը հրաժարական տվեց։

-Ավելին՝ փլուզվեց Սերժ Սարգսյանի և Արթուր Վանեցյանի հիմնադրած «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքը։ Այդ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում ներկայացրեց՝ վայր դնելով պատգամավորի մանդատը։ Ինչպե՞ս կգնահատեք այս քայլը։ Արդյո՞ք փողոցում գտնված խորհրդարանական մյուս ուժերն էլ պետք է դիմեն այդ քայլին։

Իշխանափոխության խնդիր էր դրված, չստացվեց, ըստ նրանց՝ հակահեղափոխությունը պետք է հաղթեր, վերականգնվեր հինը, լիդերներն էլ նույնն են։ Հասկանալի, համոզիչ որևէ քաղաքական ծրագիր չկար։ Այն, ինչ այսօր անում է իշխանությունը, իրենք ասում են, որ կանեն այդ նույնը։ Այլընտրանքային ծրագիր պետք է առաջարկվեր մեր հասարակությանը։ Պետք էր հասարակության հետ հարգալից գտնվել։ Եթե ասպարեզ եք դուրս գալիս, մի բան առաջարկեք։ Ի դեպ, որպես երևանցի ասեմ, որ մեզ համար բավականին լուրջ անհարմարություններ էին ստեղծել։ Իրենց ակցիան անհարմարություններ ստեղծեց։

-Ի պատասխան այսպիսի դժգոհությունների՝ ընդդիմության շրջանակներից հակադարձ հարց էին հնչեցնում, որ 2018-ին էլ կային անհարմարություններ, ինչո՞ւ չէիք բողոքում։

-Գիտեք՝ հաղթողին չեն դատում, իրենք դա պետք է իմանան։

-Նրանք ևս մտադիր էին հաղթել քաղաքական այս պայքարում։

-Մտադիր բառը կարելի է մի տեղ գրել մատիտով, հետո՝ ջնջել։ Մտադրությունն ասում են՝ ցանկապատի վրա են գրում, բայց դա դեռ իրականություն չի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան