Փաշինյանը մեկնեց զավթված Բելառուս, ուր Լուկաշենկոյի խունտան է․ սխա՛լ է՝ կորչում է ՀՀ-ի եվրաինտեգրման պատմական շանսը․ Տիգրան Խզմալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2024 | 14:35
Շոու է, որով ապահովում է իր նվազող ռեյտինգը․ Նինա Կարապետյանցը՝ պաշտոնանկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 14:24
Էրդողանը՝ Թուրքիայի օդային տարածքով Իսրայելի նախագահի օդանավի թռիչքն արգելափակելու մասին
20.11.2024 | 14:13
Քրեական վարույթներ՝ թմրանյութի հայտնաբերման դեպքերով
20.11.2024 | 14:02
Թրամփը թուրքական ծագումով բժիշկ Մեհմեդ Օզին առաջադրել է դաշնային առողջապահական ծառայությունների տնօրենի պաշտոնում
20.11.2024 | 13:54
24.5 մլն դրամ տուգանք․ հոկտեմբերին 41 հարկ վճարողի մոտ վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր են արձանագրվել
20.11.2024 | 13:48
Նախարարն էլ է մտածում՝ Ռուբեն Քոչարը ո՞վ է որ․ չգիտի, որ պետք է իմանար մանկուց, թե ես ով եմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:40
Բելառուսի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե ՀԱՊԿ գոտում իրավիճակը պահանջում է հավաքական ուժերի վիճակի գնահատում
20.11.2024 | 13:34
Արփինե Սարգսյանը նշանակվեց ՆԳ նախարար
20.11.2024 | 13:33
90 միլիոն դրամ` գլխավոր տոնածառի լույսերը վառելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:25
Քննչական կոմիտեում նկարների անհետացման գործը առաջ չի գնում, դիմել ենք ՊՎԾ-ին․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:22
Լավ ենք արել. ամեն ցանկացողին չենք թողել, որ այս միջոցառումն իրականացնի. մեծ պրոեկտ է. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:19
ԱՄՆ-ը մեկ օրով փակել է Կիևում իր դեսպանատունը՝ հարձակման սպառնալիքի պատճառով
20.11.2024 | 13:13
Երբ Լալա Քոչարին ասում էի՝ ո՞ւր են նկարները, ասեց՝ ունե՞ս թուղթ, որ դրանք քոնն են, Պեպոն հիշեցի․ Ռուբեն Քոչար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:09
Նոր անցքեր չեն բացվի հրապարակի շենքերի վրա. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:02
Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային հակահետևակային ականների մատակարարմանը․ The Washington Post
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի հետ

-Պարո՛ն Խզմալյան, Մոլդովան արգելում է ռուսական լրատվական թողարկումներն իր տարածքում։ Վրաստանում բազմահազարանոց հավաքներ են անցկացվում՝ եվրոպական ինտեգրման պահանջով։ Եվրահանձնաժողովն Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տալու հարցով դրական եզրակացություն է տվել, Վրաստանին կտա՝ մի շարք պայմանների կատարման դեպքում։ Իսկ այդ պահին ՀՀ պաշտոնյաները մեկը մյուսի հետևից գովերգում են «հայ-ռուսական պատմական եղբայրությունն ու բարեկամությունը»։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն է դա արել Պուտինի հետ հանդիպմանը։ «Հայ ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, պատերազմի դադարեցման հարցում»,- ասել է Խաչատուրյանը։ Ավելին՝ ՀՀ նախագահը Երևանում Լավրովին ասել էր «Մենք այսօր խաղաղ պայմաններում ենք ապրում Ձեր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ»: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված դրությունը։

-Վերջերս հռետորական հարց են տալիս՝ ինչի՞ն է բերել ռուս-ուկրաինական պատերազմը․ հենց սրան է բերել։ Ռուսաստանի անկումը, որը տեղի է ունենում դանդաղ, անխուսափելի և անբեկանելի, բերելու է նրան, որ վերջին օրերին իրադարձություններն այնքան շլացուցիչ են, որ մեր հասարակությունը, կարծես, չի էլ նկատում։ Մենք զբաղված ենք շատ մանր խնդիրներով։ Եթե կողքից դիտենք՝ իմ ուշադրությունը գրավեց Ղազախստանի նախագահ Տոկաևի հանդուգն, շատերի համար՝ խիզախ դիրքորոշումը և հայտարարությունները․ նա մերժեց ռուսական շքանշանը, հրաժարվեց ճանաչել Ուկրաինայից զավթած Լուգանսկն ու Դոնեցկը՝ դրանք քվազի-պետություններ կոչելով։ Սրանք կարևոր քաղաքական զարգացումներ են։

Ղազախական էլիտան ոսկերչական ճշգրտությամբ դուրս մղեց ռուսական ազդեցությունը և դուրս եկավ այդ ազդեցության տակից։ Սա արդեն իրականություն է, ինչը հիմնվում է Արևմուտքի և Չինաստանի կողմից աջակցության վրա՝ Ղազախստանի դեպքում։ ՌԴ-ն երբեք չի թաքցրել նկրտումները Ղազախստանի նկատմամբ, և սա ռուսական աշխարհի հերթական ծանրագույն պարտությունն է։ Լիտվան արգելում է իր տարածքով բեռնափոխադրումները դեպի Կալինինգրադ, ինչը շատ լուրջ է և համեմատելի է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Դանցիգի միջանցքի հետ, որը Հիտլերն էր պահանջում Լեհաստանից։ Լիտվան մարտահրավեր նետեց ՌԴ-ին՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համաձայնությամբ։

-Իսկ այդ ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հայտարարել է, թե «ԵՏՄ-ն անցնում է ինտեգրացիոն ներուժի բացահայտման փուլ՝ ի շահ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման և կայուն տնտեսական աճի» և այլն։ Եվ սա այն պայմաններում, երբ ՌԴ-ն տնտեսական, ռազմական և այլ տիպի պատժամիջոցների տակ է, տնտեսությունն անկում է ապրելու։ Ավելին՝ կա վտանգ, որ ՌԴ-ին պատժամիջոցների շրջանցմանն աջակցելու փորձերի համար ՀՀ-ի դեմ ևս պատժամիջոցներ կկիրառեն։ Ինչո՞ւ է Ձեր նշած սցենարից դուրս գտնվում ՀՀ իշխանությունը, ինչպե՞ս սա հասկանալ։

-Հայաստանի Եվրոպական կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է ընդունել փոխել մարտավարությունը ՀՀ կառավարության հետ հարաբերություններում, և առաջարկել բացարձակ նոր ռազմավարություն Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Ինչո՞ւ հենց այս օրերին, որովհետև վերջին 44 օրերի վրանային ոդիսականի ընթացքում մենք տեսնում էինք, որ ՀՀ-ն բախվեց արտաքին դավադրության և ներքին դավաճանության հետ, որը կարող էր ցանկացած պահի վերաճել քաղաքացիական պատերազմի։ Ուստի, ՀԵԿ-ը, որը ես եմ ներկայացնում, բավականին զուսպ էր։ Մենք համարում ենք, որ ընդդիմությունը պատերազմի, և հատկապես՝ քաղաքացիական պատերազմի և արտաքին սպառնալիքի դեպքում պետք է նախ և առաջ պաշտպանի երկրի պետականությունը։

Հիմա անմիջական սպառնալիքը, կարծում եմ՝ մինչև աշուն անցել է, և մենք ընդունեցինք որոշում՝ ճշտել մեր հարաբերությունները կառավարության հետ և հիմա հնարավոր է ասել այն, ինչ պատրաստվում էինք ասել ամիսներ առաջ։ Հիմա եկել է ժամանակը․ ձեր բերած օրինակները ցույց են տալիս, որ ռուսական կայսրության ողջ սահմաններով խորքային զարգացումներ են տեղի ունենում, որոնք թուլացնում են Ռուսաստանը և ուժեղացնում են կենտրոնախույս միտումները։ ՀՀ-ն հետ է մնում դրանից, և դա աններելի է։ Եթե ծիսակատարական այցերը Մոսկվա կարելի է բացատրել մեր պաշտոնյաների անհանգստությամբ և պատասխանատվությամբ Արցախի հարցով, ապա նախագահ Խաչատուրյանի այցը Պետերբուրգի ֆորում, որին մասնակցում են թալիբները և միայն դրա շնորհիվ է այն միջազգային կոչվում․․․ Վարչապետ Փաշինյանը մեկնում է Մինսկ՝ զավթված Բելառուս, որտեղ Լուկաշենկոյի խունտան ոտնահարելով ժողովրդավարությունը և Բելառուս ժողովրդի կամքը՝ ոչնչացրեց դրական, ժողովրդավարական գործընթացները, դրանք շատ վտանգավոր և սխալ ուղերձներ են։ ՀՀ-ն վերջին շաբաթների ընթացքում պահպանեց իր դիրքերը՝ բացարձակապես ԵՄ-ի և ԱՄՆ-ի հակակշռող գործոնների միջոցով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան