Վանեցյանին կարող է փոխարինել Մարտուն Գրիգորյանը․ պատժամիջոցներ՝ փոխանակման կետերի դեմ․ Լուրեր

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը արարողակարգային հայտարարություն է տարածել, որ ստացել է Արթուր Վանեցյանի՝ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումը։ Եթե Վանեցյանը մեկ շաբաթում հետ չվերցնի դիմումը, այն կհամարվի ընդունված, և պատգամավորի մանդատը կկասեցվի։
«Պատիվ Ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակով հաջորդ թեկնածուն Մարտուն Գրիգորյանն է, որը կարող է Վանեցյանի հեռանալուց հետո դառնալ Աժ պատգամավոր։ Ֆակտորի հետ զրույցում Գրիգորյանն ասել է, որ դեռ վաղ է պատասխանել հարցին՝ կվերցնի մանդատը, թե ոչ։
Այսօր կրկին կտրուկ նվազել է դոլարի փոխարժեքը։ Բանկերում դոլրի գնման գինը այսօր 405-410 դրամ է, վաճառքի գինը 414-420 դրամ։ Սրանք դոլարի ամենացածր փոխարժեքներն են՝ սկսած 2014 թվականից։
Կենտրոնական բանկը չարաշահումներ է բացահայտել փոխանակման կետերի կողմից։ Պարզվել է, որ փոխանակման կետերը, սկսած 2021-ի հոկտեմբերից, հակամրցակցային համաձայնություններով միասնական փոխարժեքներ են սահմանել դոլարի մեծածախ փոխանակումների համար, ինչով էլ ազդել են ընդհանուր փոխարժեքի վրա։ ԿԲ որոշումներով՝ փոխանակման կետերի նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ՝ նախազգուշացման, տուգանքի և լիցենզիայի գործողության ժամանակավոր կասեցման տեսքով։
Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։