Անիմաստ բան է, պետք է վերանա այս մրցավազքը․ Ռուբեն Բաբայանը՝ պատվավոր կոչումների չեղարկման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է վերանայել «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները դրույթը  և մշակույթի ու արվեստի բնագավառի համար, որպես վաստակի գնահատման չափանիշ, պահպանել ՀՀ արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումները:

Ի՞նչ են տալիս կոչումները արվեստագետներին: Հովհաննես Թումանյանի անվատ տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ դրանք բացարձակ անիմաստ բան են:

«Ի դեպ, չի կարելի իդեալականացնել նաև ժողովուրդ բառը՝ ժողովուրդը էսպես որոշեց, էնպես որոշեց : Եթե մենք գնանք ժողովրդի քմահաճույքով, Հայաստանի Հանրապետության օրենքը կլինի «Անապատի արևը» կամ «Պատրոնդաշս կապելը»… Իսկ եթե մի քիչ անցնենք ավելի քաղաքական դաշտ, ապա կհիշենք, որ ամենաբռնատիրական պետությունները՝ և՛ անցյալում, և՛ հիմա, կոչվում են ժողովրդական հանրապետություններ, որովհետև ժողովրդավարական երկիրն իրեն ժողովրդական չի կոչում, դա սպեկուլյացիա է:

Ուրիշ հարց՝ կապված այս չեղարկման հետ: Կարծում եմ, որ նման որոշում պետք է կայացվեր ամենաբարձր մակարդակում և չվերաբերեր միայն մշակույթի ոլորտին, որովհետև մենք ունենք վաստակավոր շինարար, վաստակավոր բժիշկ և այլն, այդպես կարելի է շարունակել մինչև վաստակավոր կոշկակար և բանկի վաստակավոր աշխատող, վաստակավոր լրագրող և այլն… Դա ավելորդ, մթնոլորտն աղտոտող երևույթ է»,- նշեց Բաբայանը՝ հավելելով, որ պետք է այդ անիմաստ մրցավազքը վերանա:

Մանրամասները՝ տեսանյութում: