Համաշխարհային բանկի աջակցությամբ Արդարադատության նախարարությունը 9 կարևոր ուղղություններով բարեփոխումներ կիրականացնի

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը մասնակցել է Համաշխարհային բանկի «Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին օժանդակելու ապագայի հեռանկարները» ծրագրի շրջանակում կազմակերպված աշխատաժողովին՝ նվիրված Արդարադատության ոլորտի բարեփոխումներին: Այս մասին տեղեկացնում են ԱՆ մամուլի ծառայությունից:

Համաշխարհային բանկի և Արդարադատության նախարարության համագործակցությունն իրականացվում է մի շարք թիրախային ուղղություններով, այդ թվում՝ E-court համակարգի քրեական դատավարության մոդուլի մշակում, ՀԿԱԾ թվայնացում, արբիտրաժային կենտրոնի բիզնես մոդելի ուրվագծում, հաշտարարների թվի ավելացում, նոտարական համակարգի արդիականացում, իրավաբանական անձանց պետական ռեգիստր գործակալության կայքի արդիականացում, հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացին աջակցություն, մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման թվային՝ e-criminal case համակարգի ներդնում և ոստիկանական բարեփոխումներին աջակցություն:

Աշխատաժողովի ընթացքում փոխնախարար Մինասյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը՝ միաժամանակ, այն շարունակելու և հետագայում ավելի ընդլայնելու պատրաստակամություն հայտնելով:

Համաշխարհային բանկի թիմը ներկայացրել է իրականացված ուսումնասիրության արդյունքները, որոնց շուրջ ծավալվել են քննարկումներ, արձանագրված խնդիրների վերաբերյալ հնչել են կառուցողական առաջարկներ:

Աշխատաժողովին ներկա են գտնվել Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ և դատավորներ ինչպես նաև մասնագետներ՝ ժամանած Սերբիայից, Խորվաթիայից և Լեհաստանից, որոնք կիսվել են իրենց փորձառնությամբ վճարման կարգադրությունների և փոքր գործերի քննության, թվայնացման ու դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման ուղղություններով: