Ջհանգիրյանի «ինքնախոստովանությունը». ԲԴԽ նախագահի պաշտոնկատարը միջամտո՞ւմ է արդարադատությանը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.07.2026 | 16:13
Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ
28.07.2026 | 16:04
Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն կստուգի սննդի առաքիչների բժշկական գրքույկները
28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
28.07.2026 | 15:39
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր տրանսպորտային միջոցով
28.07.2026 | 15:28
«Հայփոստ»-ի շենքի քանդման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են․ Factor TV-ն ավելի վաղ ուսումնասիրել էր ծրագրի ռիսկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:20
«Ոչ ոք ինձ չի ասում՝ ինչ պետք է վաճառենք»․ Թրամփը՝ Թուրքիային F-35-ների վաճառքին Նեթանյահուի դեմ հանդես գալու մասին
28.07.2026 | 15:15
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը երեք տպավորիչ հաղթանակով կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:10
Թուրքիան նորոգում է Գյումրի տանող երկաթուղային հատվածը // Կամո Արեյանի գործը դատարանում է․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
28.07.2026 | 14:41
Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ տրանսպորտային հաղորդակցությունը խափանվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 14:30
ՌԴ Արտաքին հետախուզությունը հայտարարել է, թե ԵՄ-ն դեպի իրեն է գրավում Հայաստանին, սակայն «օգնել չի կարող»
28.07.2026 | 14:25
Պալատը դատապարտել է Ծառուկյանի գործով փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացնելն ու որպես վկա հրավիրելը
28.07.2026 | 14:24
Արման Ծառուկյանը մարզվում է Ծաղկաձորում և մենամարտ կանցկացնի Երևանում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
28.07.2026 | 14:16
Օդեսայում մեքենայի պայթյունի հետևանքով տղամարդ է վիրավորվել․ մեքենան զինվորականի է պատկանում
Բոլորը

Ռուբեն Վարդազարյանը, որի լիազորությունները որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ կասեցված են, այսօր ասուլիսում գաղտնի ձայնագրություն է հրապարակել։ Ըստ Վարդազարյանի՝ ձայնագրությունում ներկայացված է իր և Գագիկ Ջհանգիրյանի խոսակցությունը, որտեղ այդ պահին դեռևս ԲԴԽ անդամի կարգավիճակ ունեցող Ջհանգիրյանը Վարդազարյանին առաջարկում է հրաժարական տալ պաշտոնից: Հայհոյանքներով ուղեկցվող զրույցում Ջհանգիրյանը երաշխավորում է, որ Վարդազարյանը քրեական հետապնդման չի ենթարկվի, եթե հրաժարական տա:

Ըստ Վարդազարյանի՝ ձայնագրությունն արվել է 2021 թվականի փետրվարի 20-ին: Ասում է՝ ավելի քան երկու ժամ տևած երկխոսությունից 1 տարի անց մի հատված է հրապարակում՝ ցույց տալու, որ ենթարկվում է քաղաքական ճնշումների: Ուշագրավ է, որ խոսակցությանը, ըստ Վարդազարյանի, ներկա է եղել նաև ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը, որն իր կողմից է հաստատում Ջհանգիրյանի, այսպես ասած, խոսքի կշիռը:

Վարդազարյանն ասուլիսում պնդեց, որ իրեն հրաժարականի պահանջ ներկայացվել է Նիկոլ Փաշինյանի անունից և, ըստ առաջարկի, եթե մինչև նախորդ տարվա մարտի 1-ը հրաժարական ներկայացներ, ոչ միայն քրեական հետապնդումից կազատվեր, այլև ԲԴԽ-ում կշարունակեր աշխատանքը որպես դատավոր:

սՌուբեն Վարդազարյանը ԲԴԽ-ի նախագահի պաշտոնում ընտրվել էր 2019-ի հուլիսին՝ պաշտոնավаրելով մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը: Նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու համար: Այդ պահից սկսած Վարդազարյանին փոխարինում է Ջհանգիրյանը:

Դատական համակարգը վարկաբեկողներին ԱԺ ամբիոնից քննադատող Ջհանգիրյանը, սակայն, ինչպես պարզվում է, իր ելույթից մեկ ամիս անց ինքն է արդարադատությանը միջամտող քայլերի դիմում՝ նշում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Ըստ նրա՝ պետք է անհապաղ քրգործեր հարուցվեն և պարզաբանվեն, թե Վարդազարյանին հետապնդման ենթարկելու ի՞նչ օրինական հիմքեր կային։

Գլխավոր դատախազությունը հանձնարարել է ՔԿ-ին ուսումնասիրել ԲԴԽ ղեկավարի մասնակցությամբ ձայնագրությունը: Ինքը՝ Ջհանգիրյանը, այս պահին ասելիք չունի․ ԲԴԽ-ն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությանն ու մեղադրանքներին արձագանքել է հակիրճ հաղորդագրությամբ․ «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում: Տեղեկացնում ենք նաև, որ ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության»։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը սա բավարար պարզաբանում չի համարում:

Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը որպես ԲԴԽ անդամ խորհրդարանին ներկայացրած ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել՝ թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու համար:

Վերադառնալով Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությանը՝ ուշագրավ է, որ Ռուբեն Վարդազարյանը լրագրողների ներկայությամբ հրապարակեց նաև խոսակցության ձայնագրությունից մի հատված, որտեղ որևէ խոսք չկար իր քրգործերի և հրաժարականի մասին, փոխարենը անդրադարձ կար Ռոբերտ  Քոչարյանին և Արթուր Վանեցյանին։

Դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությամբ տեղի ունեցած աղմկահարույց ձայնագրությանը իշխող ՔՊ-ն առայժմ որևէ կերպ չի դատապարտել կամ մեկնաբանել: Հետաքրքիր է, թե նաև հեռախոսային արդարադատության դեմ պայքարելու կարգախոսներով հեղափոխություն իրականացրած Փաշինյանն ու թիմն ի՞նչ գնահատական կտան ստեղծված իրավիճակին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան