ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում՝ թուլացնելու Հունաստանի և Թուրքիայի ծայրահեղ լարվածությունը

Լուրեր

16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
Բոլորը

ԱՄՆ-ը, որին աջակցում է Գերմանիան, վճռականորեն միջամտել է դաշնակիցներ Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը չսրելուն, գրում է ekathimerini-ին։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Վաշինգտոնին զգուշացրել է Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանության վտանգների մասին, որը կարող է հանգեցնել Էգեյան ծովում զինված միջադեպի։

ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն անցյալ չորեքշաբթի Բեռլինում հանդիպել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի հետ՝ ճանապարհ բացելու ապաէսկալացման ջանքերի համար, որոնք շարունակվեցին անհատական հանդիպմամբ։ Երկու երկրների պաշտպանության նախարարներ Նիկոս Պանագիոտոպուլոսը և Հուլուսի Աքարն էլ հինգշաբթի Բրյուսելում են հանդիպել։

Լրատվամիջոցը գրում է, որ հանդիպումը տեղի չէր ունենա առանց Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի ուժեղ ճնշման։

Միցոտակիսը, որը վճռական է եղել խուսափել Անկարայի բուռն հռետորաբանությունից, անմիջապես համաձայնել է հանդիպմանը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ևս իր ներդրումն է ունեցել երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման կայացման համար։

Նշվում է, որ հանդիպմանը Պանագիոտոպուլոսն ու Աքարը խոսել են բուռն հռետորաբանությունից հնարավորինս խուսափելու, թուրքական կործանիչների ներխուժումը Հունաստանի օդային տարածք սահմանափակելու և երկու երկրների հաջող զբոսաշրջային սեզոնի անհրաժեշտության մասին:

Պաշտոնյաներից ամենալավատեսները նաև ասում են, որ Էրդողանի և Միցոտակիսի հանդիպումը կարող է տեղի ունենալ հունիսի 29-30-ին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, չնայած Թուրքիայի նախագահի պնդմանը, որ նա այլևս չի խոսի Հունաստանի վարչապետի հետ։

Լրատվամիջոցը գրում է, որ, այնուամենայնիվ, Աթենքում կա կոնսենսուս, որ Էրդողանը հետ չի կանգնի իր հրահրող հռետորաբանությունից, որը կբարդացնի հաղորդակցությունը պահպանելու՝ պաշտպանության նախարարների ջանքերը։

Էմմա Չոբանյան