Անցած շաբաթ 75 անձ դիմել է բուժօգնության՝ թափառող շների կծելուց հետո. ՀՎԿԱԿ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը։

Նիստի ընթացքում ՀՎԿԱԿ ներկայացուցիչը նշեց, որ անցած շաբաթ 75 անձ դիմել է բուժօգնության՝ թափառող շների կծելուց հետո։

«Հանձնարարական էի տվել, որ վերլուծություն անեք. մեզ զանգահարողների և այստեղ ներկայացված թիվը էականորեն տարբերվում են իրարից»,- նշեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Վերլուծությունը չենք ավարտել, բայց մի քանի պոլիկլինիկաներում ուսումնասիրություն ենք կատարել: Ուսումնասիրել եմ «Նաիրի» ԲԿ-ի տվյալները:

75 թիվը վերաբերում է նրանց, ովքեր դիմել են բուժօգնության և պատվաստում են ստացել, բայց երբ զանգահարել ենք բուժօգնություն ստացած անձանց, պարզվել է, որ Երևանում չի եղել կծման դեպքը, բայց հաջորդական պատվաստման համար Երևանում են դիմել:

«Նաիրի» Բ/Կ-ն 19 դեպքի մասին էր տվյալ ներկայացրել, բայց 6-ն են Երևանում տեղի ունեցել: Մենք ուսումնասիրություն ենք անում, ընդհանուր պատկերն ունենալու համար, թե կծման դեպքերը որտեղ են տեղի ունեցել»,- նշեց ՀՎԿԱԿ ներկայացուցիչ Բեգոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: