Նշվեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Լուրեր

18.12.2025 | 12:34
Վրաստանն արգելել է իր քաղաքացիներին քվեարկել արտասահմանում գտնվելու ընթացքում
18.12.2025 | 12:26
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Ազգային տոնի առիթով
18.12.2025 | 12:16
Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնությունից 10 օր անց հանցագործության շարժառիթը պարզված չէ․ որ դատավորներն են մերժել կալանավորել մեղադրյալներին
18.12.2025 | 12:05
Մայր Աթոռում հավաք ու պատարագ նույն ժամին // ԱՄՆ-ը կշրջափակի Վենեսուելայի նավթատարները․ ԼՈՒՐԵՐ
18.12.2025 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Դոնի Ռոստովի նավահանգստին. կան զոհեր ու վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:42
Այսօր Ադրբեջանից Հայաստան կառաքվի բենզինի առաջին խմբաքանակը
18.12.2025 | 11:38
Նման տեղերից մարդկանց պետք է էվակուացնենք. Փաշինյանը` հատակագծից դուրս կառուցված տների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:33
Մայր Աթոռը հորդորում է հանդարտություն պահպանել․ հայտարարություն՝ կայանալիք հավաքից առաջ
18.12.2025 | 11:25
Warner Bros.-ը մերժել է Paramount-ի 108 միլիարդ դոլարի առաջարկը
18.12.2025 | 11:11
Լուիս Սուարեսը նոր պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 10:50
Թուրքիայում Մարմարա ծովը  ափից նահանջել է մոտ 20 մետր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:37
Երևանում անտուն շների կացարան կկառուցվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:21
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 18-ի դրությամբ
18.12.2025 | 10:05
Հունգարիայի առաջնության առաջատարը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի դարպասապահին
Բոլորը

Այսօր` հունիսի 19-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը։ Այս մասին հայտնում են  Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Բերկրաշատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Սուրբ Պատարագին ներկա էին Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայաստանյան թեմերի առաջնորդներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։

Սրբազան Հայրը, անդրադառնալով տոնի խորհրդին, ընդգծեց, որ այս սուրբ եկեղեցու կամարների ներքո մեկտեղված հավատավոր ժողովուրդն այստեղ է, որպեսզի Սուրբ Էջմիածնով զորանա, վկայի իր հավատքի զորության մասին, վերանորոգի իր սուրբ հայրերի կապած ուխտը Քրիստոսի հետ ու հաստատի հավատարմությունն առ Միածնաէջ Սուրբ Աթոռն Ամենայն Հայոց:

«Մեր ազգն իր հայացքն ուղղեց դեպի Միածինը, և Միածինն իջավ և ուռամբ նշեց վայրը, որտեղ պետք է վեր խոյանա Իր աղոթքի տունը, ուր, հաստատվեց քահանայապետական աթոռը, որտեղից դարեր շարունակ հավատացյալ հայի սիրտը, հայի ստեղծագործ միտքը, հայի ազնիվ եւ զորավոր կամքը սնվում և ամրանում է:

Տեսիլքով ծնունդ առավ 1719-ամյա Սուրբ Էջմիածինը և առաքելապատիվ հայրապետի ու բարեպաշտ արքայի ջանքերով քարեղեն մարմին զգեցավ: Պատկառելի հնությամբ, տեսլական սկզբնավորությամբ, հայ ժողովրդի կյանքում ունեցած ազգային-եկեղեցական և մշակութային պատմական դերով հայ ժողովրդի ամենանվիրական համազգային ուխտավայրն է Մայր Տաճարը: Նրա յուրաքանչյուր քարը մեր սուրբ հավատքի վկան է, որով հյուսվել է մեր պատմությունը, որի վրա հաստատվել է մեր ազգը: Լուռ թվացող քարերը կենդանի են ու խոսում են մեզ հետ դարերի խորքից, իսկ մեր աղոթքներն էլ լսում են, որպեսզի գալիք դարերին պատմեն:

Սրբավայրերի, պատմական խաչքարերի մի աշխարհ է մեր հայրենիքը, որտեղ յուրաքանչյուր կտոր հողի, քարի, ժայռի վրա հեղված արյամբ հավերժացել է հայ ժողովրդի մտքի, հոգու, սրտի, ձեռքի շնորհների գեղեցկությունն ու քաղցրությունը: Մեր նախնիներն ի գին իրենց կյանքի ազգային հպարտության ամենամաքուր զգացմունքներով աչքի լույսի պես պահել ու պահպանել են Սուրբ Էջմիածինը՝ որպես նշխար, որպես նվիրական մասունք, որպես աղբյուր լույսի և հույսի, որպես տեսիլք լուսավոր գալիքի»,- ասաց Մուշեղ եպիսկոպոսը՝ հորդորելով հավատացյալ հայորդիներին աներկյուղ ու զորավոր կամքով պահել մեզ հանձնված այս սրբազան ավանդը և ուխտել հավատարիմ մնալ նրա պատգամին՝ սիրել զԱստված, սիրել մայր եկեղեցին ու հայրենիքը, կյանք տալ վասն հավատո և հայրենյաց:

Մայր Աթոռի լուսարարապետն իր քարոզում նաև հաստատեց․ «Էջմիածնին ու Լուսավորչի Սուրբ Աջին կապվելով է, որ հայը մնաց հայ, շարունակեց արարել, և բիբլիական Արարատի ստորոտին հաղթանակ տոնելով՝ վերստեղծեց իր առաջին հանրապետությունը, որի հետնորդներն ենք մենք: Աներկբա է, որ այսօր կանք Սուրբ Էջմիածնով: Անսասան է Էջմիածինը, անսասան է ազգը հայոց: Արդ, ազգովի գլուխ խոնարհենք այս միակ, համազգային, հավիտենական և հավերժական սուրբ հաստատության վեհության առաջ: Փառք տանք Աստծուն, որ այսօր էլ Հայ Եկեղեցին շարունակում է դեպի հավիտենականություն ուղղորդող իր Աստվածահիմն առաքելությունը ճիշտ նույն կերպ և նույն վայրում, ինչպիսին էր չորրորդ դարում»։

Վերջում Մուշեղ Սրբազանը մաղթեց, որ հավատավոր ժողովրդի սրտից բխած աղոթքը լսելի լինի Աստծուն՝ երկար կյանք պարգևելով Հայոց Հայրապետին, և Քրիստոս անսասանության մեջ պահի Իր իսկ հիմնած Մայր Աթոռը, որպեսզի խաղաղության ու բյուր օրհնությունների ներքո շարունակի ապրել հայոց ազգը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Սուրբ Պատարագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, կատարվեց Սուրբ Էջմիածնի մաղթանք:

Ներկա հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շենացման, պայծառության, անսասանության և իր սրբազան առաքելության հարատևության համար: