Ինչպե՞ս անվտանգ անցկացնել էքսկուրսիան

Լուրեր

16.12.2025 | 14:07
Քննարկում չկա. Ռուբինյանը` նոր երկաթգիծը ՌԴ-ի կողմից շահագործելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 14:02
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
16.12.2025 | 13:58
ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
16.12.2025 | 13:52
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն
16.12.2025 | 13:42
ՀՀ-ն ՆԱՏՕ-ին անդամակցելու հավակնություն չունի. Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 13:33
Արման Ծառուկյանի մրցակիցը փոխվել է
16.12.2025 | 13:27
Թուրքիան հայտարարել է, որ Սև ծովի վրա խոցել է անկառավարելի դարձած անօդաչու թռչող սարք
16.12.2025 | 13:20
Թրամփը դատի է տվել BBC-ին` պահանջելով 5 մլրդ դոլար
16.12.2025 | 13:11
ԵՄ-ն ՀՀ-ին 20 մլն եվրո կտրամադրի. Հունգարիայի վետոն վերացվել է
16.12.2025 | 13:08
Ժողովուրդը Փաշինյանին պիտի պատասխանի փողոցային պայքարով, եթե չստացվեց` ընտրություններով. Մամիջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 13:06
Հայտնի է Ֆինալիսիմայի անցկացման օրը
16.12.2025 | 12:59
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.12.2025 | 12:53
Շրջվողը դեմ չէր շրջվելուն․ Խաչատրյանը՝ Արցախում Հարությունյանին Շահրամանյանով փոխարինելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 12:45
Մոսկվան ուզում է մասնակցել TRIPP-ին,իսկ Թեհրանը դեմ է նախագծին// ԱԽ քարտուղարը Լոնդոն կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
16.12.2025 | 12:42
Մերձմոսկվայում դանակով զինված աշակերտը մտել է դպրոց ու վիրավորել մի քանի մարդու. մեկ աշակերտ մահացել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ եղանակը տաքանալուն զուգընթաց մարդիկ հաճախ իրենց հանգիստն անց են կացնում բնության գրկում, իսկ շոգ եղանակը նպաստում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածմանը:

«Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ վարակվում են երեխաները, հետևաբար էքսկուրսիաներ մեկնելիս պետք է հաշվի առնել այդ փաստը և ճիշտ ու անվտանգ կազմակերպել հանգիստը՝ հետևելով մի շարք կարևոր կանոննների.

✅ շուտ փչացող մթերքը տեղափոխե՛ք և պահե՛ք սառնարան-պայուսակներով,
✅ մի՛ տվեք երեխաներին այնպիսի ուտեստներ, որոնք պարունակում են երշիկ, ապուխտ, միս, հավի միս, ճարպ, պանիր, հավկիթ, եթե չունեք սառնարան կամ այլ հարմարություն նշված մթերքները թարմ պահելու համար,
✅ Խուսափե՛ք երեխաներին տալ կաթնամթերք, ապխտած մթերք, ձու և կրեմային հրուշակեղեն, աղցաններ, քանի որ դրանք նպաստավոր միջավայր են հանդիսանում մանրէների բազմացման համար,,
✅ եղանակին շիկացած ավտոմեքենայում մանրէների բազմացման համար խիստ նպաստավոր պայմաններ են առաջանում,
✅ մի՛ վերցրեք ձեզ հետ հատապտուղներ և այնպիսի պտուղներ, որոնք արագ են փչանում,
✅ ստեղծե՛ք հաճախ լվացվելու և միրգն ու բանջարեղենը լվանալու հնարավորություն,
✅ խմեք միայն մաքուր ջուր՝ եռացրած կամ շշալցված,
✅ կերակրատեսակների պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործե՛ք առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն),
✅ ամբողջ սնունդը, մինչև ուտելը, ուտելու ժամանակ և հետո պետք է պաշտպանված լինի միջատներից, կրծողներից և այլ կենդանիներից, որոնք հանդիսանում են հիվանդածին մանրէների փոխանցողներ: Սնունդը անպայման պահե՛ք լավ փակվող տարաներում կամ փաթեթավորեք պոլիէթիլենային թաղանթներով կամ փայլաթիթեղով,
✅ խորոված պատրաստելիս, անպայման հետևեք, որ միսը լավ եփվի (լրիվ թերմիկ մշակում),
✅ օգտագործե՛ք անձնական սպասք և հիգիենայի պարագաներ,
✅ եթե այնուամենայնիվ ձեզ մոտ առաջացել են աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններ (լուծ, սրտխառնոց և փսխում, ջերմության բարձրացում), մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, դիմեք բժշկի, քանի որ սխալ և ոչ լիարժեք բուժումը կարող է հանգեցնել բարդությունների և հիվանդության քրոնիկ ձևերի առաջացման»,- ասված է հաղորդագրության մեջ: