Հայաստանի քիկբոքսինգի ազգային ֆեդերացիայի մարզիկները 11 ոսկե և մեկ արծաթե մեդալ են նվաճել

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Ռուսաստանի Սոչի քաղաքում օրերս կայացած Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի քիկբոքսինգի ազգային ֆեդերացիայի մարզիկները նվաճել են 11 ոսկե և մեկ արծաթե մեդալ։

Нет описания.

Հայաստանի քիկբոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ մրցաշարը մինչև 18 տարեկանների համար էր, և այսպիսի լավ ցուցանիշ ունեցել ենք նաև 5 տարի առաջ։

Нет описания.

«Սիրողական մենամարտերի ժամանակ տալիս են մեդալ, պատվոգիր, իսկ առաջին տեղը զբաղեցրած մարզիկներին՝ նաև գավաթներ։ Սոչի էին մեկնել 15 մարզիկներ, բայց այս անգամ շարքերում աղջիկներ չկային։ Շատ եմ կարևորում մինչև 18 տարեկանների հաջողությունները, քանի որ, եթե մենք մանկապատանեկան դպրոց չունենանք, մեծահասակների հավաքական երբևիցե չենք կարողանալու ձևավորել»,- ընդգծեց ֆեդերացիայի նախագահը։

Нет описания.

Հայաստանի քիկբոքսինգի ազգային ֆեդերացիան հուլիսին Երևանում կազմակերպելու է քիկբոքսինգի միջազգային առաջնություն, իսկ սեպտեմբերին մարզիկները մասնակցելու են Թուրքիայում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։

Нет описания.

«Տարբեր կարգախոսներով մի շարք մրցաշարեր ենք կազմակերպել, օրինակ, անցյալ տարի 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջազգային առաջնություն կազմակերպեցինք, որին մասնակցում էին մի շարք երկրներից։ Բացի այդ, տղաները տարբեր մրցաշարերի են մասնակցում, մարզաձևը լայն տարածում է գտել հատկապես ՀՀ մարզերում, դպրոց ունենք նաև Արցախում»,- նշեց Գառնիկ Հայրապետյանը։

Нет описания.

30 տարի գործող Ազգային ֆեդերացիան ունի 2200 մարզիկ և քիկբոքսինգի մասնագիտացված 45 դպրոց։

Արփի Հակոբյան