Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդին․ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող թեմաներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
28.07.2026 | 15:39
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր տրանսպորտային միջոցով
28.07.2026 | 15:28
«Հայփոստ»-ի շենքի քանդման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են․ Factor TV-ն ավելի վաղ ուսումնասիրել էր ծրագրի ռիսկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:20
«Ոչ ոք ինձ չի ասում՝ ինչ պետք է վաճառենք»․ Թրամփը՝ Թուրքիային F-35-ների վաճառքին Նեթանյահուի դեմ հանդես գալու մասին
28.07.2026 | 15:15
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը երեք տպավորիչ հաղթանակով կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:10
Թուրքիան նորոգում է Գյումրի տանող երկաթուղային հատվածը // Կամո Արեյանի գործը դատարանում է․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
28.07.2026 | 14:41
Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ տրանսպորտային հաղորդակցությունը խափանվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 14:30
ՌԴ Արտաքին հետախուզությունը հայտարարել է, թե ԵՄ-ն դեպի իրեն է գրավում Հայաստանին, սակայն «օգնել չի կարող»
28.07.2026 | 14:25
Պալատը դատապարտել է Ծառուկյանի գործով փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացնելն ու որպես վկա հրավիրելը
28.07.2026 | 14:24
Արման Ծառուկյանը մարզվում է Ծաղկաձորում և մենամարտ կանցկացնի Երևանում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
28.07.2026 | 14:16
Օդեսայում մեքենայի պայթյունի հետևանքով տղամարդ է վիրավորվել․ մեքենան զինվորականի է պատկանում
28.07.2026 | 14:04
Սկանդալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ՄԱԿ-ի ԱԽ-ում․ ԱՄՆ պատվիրակությունը Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթի ժամանակ լքել է դահլիճը
28.07.2026 | 13:51
ՌՀՀ-ն այս տարի ունեցել է 966 շրջանավարտ
Բոլորը

Հունիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին:

Կարևորելով պաշտոնական մակարդակում փոխայցելությունների և շփումների դրական դինամիկան՝ ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությամբ է հիշատակել այս տարվա մայիսին Հայաստանի պատվիրակության այցն ԱՄՆ և դրա շրջանակներում կայացած հանդիպումները, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում աշխատանքների վերսկսումը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող թեմաներ:

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներում առկա զարգացումները:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հիմնախնդրի համապարփակ և տևական լուծմանն ուղղված խաղաղ բանակցությունների լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ այս համատեքստում կարևորելով ԱՄՆ՝ որպես համանախագահող երկրի ջանքերը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է 2020թ. Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման ու հայրենադարձման, պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները: Շեշտվել է կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։