Հայաստանը ԱՀԿ և ԵՄ աջակցությամբ ուժեղացնում է հոգեկան առողջության համայնքային ծառայությունները

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Եվրոպական հանձնաժողովի և ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) հետ համագործակցությամբ մեկնարկել է Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագիրը` զինված հակամարտությունից տուժած բնակչության համար։

«Հոգեկան առողջություն բոլորի համար» խորագրով ծրագիրը նպատակ ունի նպաստելու հակամարտությունից տուժած բնակչության համար հոգեկան առողջությանն և հոգեսոցիալական աջակցությանն ուղղված ծառայությունների հասանելիութանը՝ վերապատրաստելով առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողներին։ Հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագիրը կիրականացվի Երևանում և չորս մարզերում՝ Կոտայքում, Արարատում, Գեղարքունիքում և Սյունիքում։ Ծրագրի շնորհիվ նշված մարզերում առաջնային բուժօգնության հաստատությունների 20 տոկոսը հնարավորություն կունենա տրամադրել հոգեկան առողջության և հոգեսոցիալական որակյալ և ապացուցահեն աջակցություն:

Հունիսի 16-ին Գորիսում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի, Եվրոպական հանձնաժողովի ԵՄ Հարևանության և ընդլայնման գլխավոր տնօրինության, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպման ընթացքում ներկայացվեց «Հոգեկան առողջություն բոլորի համար» ծրագրի նպատակները և հիմնական ուղղությունները։

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի ղեկավար Անդրեա Վիկտորինը ընդգծեց հոգեկան առողջության կարևորությունը և հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագրի դերը այս խնդրի հասցեագրման գործում: «Հոգեկան առողջությունը առողջապահական ոլորտի օրակարգային առաջնահերթություններից մեկը դարձնելը կնպաստի անհատների, ընտանիքների և համայնքների բարեկեցությանը», – ասաց դեսպանը։

«Առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում ԱՀԿ-ի և ԵՄ-ի հետ այս կարևոր համագործակցությունը։ «Հոգեկան առողջություն բոլորի համար» ծրագիրը մեծ ներուժ ունի՝ բարելավելու համայնքներում որակյալ հոգեկան առողջության ծառայությունների հասանելիությունը և հասցեագրելու զինված հակամարտությունից տուժած բնակչության հոգեկան առողջության և հոգեսոցիալական խնդիրները», -նշեց հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագրի ԱՆ համակարգող Քրիստինե Գալստյանը։

Մեկնարկային հանդիպմանը հաջորդեց շահագրգիռ կողմերի հանդիպումը Կապան քաղաքում՝ ԱՀԿ ներկայացուցիչների, Սյունիքի մարզպետարանի, հոգեկան առողջության ոլորտի մասնագիտական համայնքի և առողջապահական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ: Մասնակիցները քննարկեցին հոգեկան առողջության ոլորտում մարզում առկա հիմնախնդիրները և ծրագրի միջոցով հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության կարիք ունեցող մարդկանց որակյալ համայնքային ծառայություններ տրամադրելու հնարավորությունները:

Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Ժիհան Թաուիլան նշեց. «Իրական փոփոխություններ իրականացնելու համար մենք պետք է աշխատենք Հայաստանում ավելի ճկուն համակարգեր կառուցելու ուղղությամբ: Մենք հուսով ենք, որ հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագիրը կնպաստի առողջության առաջնային պահպանման օղակի աշխատակիցների կարողությունների հզորացմանը և լավ փորձ կհանդիսանա ազգային քաղաքականության համար՝ նպաստելով հոգեկան առողջության ծառայությունների ինտեգրմանը Հայաստանի առողջության առաջնային պահպանման ծառայություններում»:

Նախագծի մասին

Հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագիրը գործարկվել է ԱՀԿ-ի կողմից 2008 թվականին՝ նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել ոչ մասնագիտացված առողջապահական հաստատություններին ընդլայնել հոգեկան, նյարդաբանական և թմրամիջոցների օգտագործման խնդիրների հասցեագրման ծառայությունները։

Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագիրն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Հայաստանի առողջապահության նախարարության համատեղ ջանքերով: Ծրագիրը կտրամադրի ապացուցահեն գործիքներ և վերապատրաստում՝ հոգեկան առողջությունը Երևանի և Հայաստանի 4 մարզերի առողջության առաջնային պահպանման համակարգում ինտեգրելու համար՝ ապահովելով որակյալ աջակցության հասանելիությունը զինված հակամարտությունից տուժած բնակչության համար: