Հայհոյում են՝ ինչո՞ւ այդ արյունոտ ձեռքը սեղմեցիր․ ՀՀ-ում պարտվո՛ւմ է ազնիվ մարդը․ Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 11:14
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:13
ԱԺ-ում Սամվել Կարապետյանի ծննդյան օրը շնորհավորեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:08
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ-ի մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով
18.08.2026 | 10:52
Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանք է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
18.08.2026 | 10:30
Հայաստանի Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
18.08.2026 | 10:23
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 18-ի դրությամբ
18.08.2026 | 10:13
Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժածներ կան
Բոլորը

Կան գնահատականներ, որ քաղաքացիների մի հատված հոգնել է նախկինների և ներկաների միջև պայքարից, և բովանդակային քաղաքականության պահանջ է դնում։ Ըստ Կովկասյան բարոմետրի հարցման՝ ՀՀ խորհրդարանն ամենից ցածր վստահություն ունեցող հաստատություններից է։ Միաժամանակ, խորհրդարանական ընդդիմադիր՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սերժ Սարգսյանի գլխավորած ուժերի՝ 45 օր տևած պայքարը չավարտվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականով։ Հակառակը, նրանք հավաքեցին վրանները, և հեռացան մայրաքաղաքի փողոցներից։ Ըստ քաղաքագիտական գնահատականների՝ երևաց, որ մարդիկ արհամարհում են պոպուլիստական, կեղծ ռազմահայրենասիրական լոզունգները։

Ո՞վ կամ ո՞ր ուժերն են նախկինների ու ներկաների այլընտրանքը, նաև գաղափարական տեսանկյունից, ասենք՝ արտաքին քաղաքականության իմաստով։ Factor TV-ի հետ հարցազրույցում «Պահպանողական» կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն ասում է, որ շատերն այսօր ունեն «երրորդ ուժի» ծնվելու ակնկալիք, սակայն դա ֆանտաստիկայի ոլորտի սցենար է գնահատում։

«Դուք իրոք կարծում եք, որ Ռուսաստանն այնքան թուլացած է Հարավային Կովկասում, որ թույլ կտա երրորդ ուժի հայտնվե՞լը։ Բացառված է, եթե հանկարծ երրորդ ուժ հայտնվեց առաջիկայում, համոզված եղեք, որ դա ևս ՌԴ-ի դրածոն է՝ ինչպես 18 թվականին»,- ասում է նա։

Ըստ Միքայել Հայրապետյանի՝ որպեսզի իր հետևից ժողովրդական մեծ զանգվածներ տանող «երրորդ ուժ» ծնվի, զանգվածների մտածողությունն է պետք փոխել․ «Այո՛, ես չեմ կարողացել տեղ հասցնել ժողովրդին, որ հացից ավելի կարևոր բան կա։ Կարդացեք Ավետարանը, ուր ասվում է՝ ո՛չ միայն հացով է ապրում մարդ։ Մենք կարո՞ղ ենք հացից այն կողմ արժեքներ ունենալ։ Այդ փոփոխություններն ովքե՞ր պետք է հրահրեն, իմ տեսակները, բայց այսօր իմ տեսակը պարտվում է Հայաստանում, ես պարտված եմ։ Ի դեպ, մի բան ասեմ՝ այդ արտախորհրդարանական․․․ ինձ հայհոյեցին, թե ինչո՞ւ սեղմեցիր այդ արյունոտ ձեռքը։ Ես պարոն վարչապետին չալարեցի, տպեցի A4 ֆորմատի թղթի վրա, և նրան տվեցի Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքը։ Այդ ազնիվ տեսակը ՀՀ-ում ավելորդ է դարձել։ Ովքե՞ր են այսօր պահանջարկված՝ լցված են խորհրդարանում, կառավարությունում։ Իմ տեսակն ավելորդ է, Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդն» է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան