Թուրքիայի կողմից քրդերից խլված տարածքները կարող են դառնալ Հյուսիսային Սիրիայի ինքնահռչակ հանրապետություն․ փորձագետ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա շրջել է աշխարհառազմավարական ալիքը հօգուտ Թուրքիայի, քանի որ նա փորձում է նոր հարձակում սկսել Սիրիայի հյուսիսում՝ երկրի հարավային սահմանի երկայնքով «անվտանգության գոտի» ստեղծելու համար, գրում է France 24-ը, որին վկայակոչում է «Ահվալ» գործակալությունը։

Չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հռչակած նպատակը քրդական ուժերի ոչնչացումն է, որը նա համարում է անվտանգության սպառնալիք, իրականում Անկարան կենտրոնացած է Սիրիայի հյուսիսում քրդերի ներկայության ուղղությամբ։ Թուրքիան քրդական ուժերին դիտարկում է որպես Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) շարունակություն, որը սպառնալիք է։

Լրատվամիջոցը գրում է, որ Անկարայի նպատակն է քրդերի գլխավորած և ԱՄՆ-ի աջակցությամբ գործող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) մարտիկներին հեռացնել թուրք-սիրիական սահմանի այն շրջաններից, որոնք Անկարան ցանկանում է վերահսկել որպես 30 կիլոմետրանոց «անվտանգ գոտու» մի մաս, և որտեղ կարող են տեղափոխվել սիրիացի փախստականները: Թուրքիայում 3,7 միլիոն սիրիացի փախստական է ապաստանել, որոնց նկատմամբ բավական հակասական վերաբերմունք կա։

Լիոն-2 համալսարանի պրոֆեսոր, Վաշինգտոնի ինստիտուտի գիտաշխատող Ֆաբրիս Բալանշը լրատվամիջոցին ասել է, որ  Սիրիայում հակամարտությունը սկսելուց ի վեր Անկարան լիակատար հակազդեցություն է սիրիա-քրդական ինքնավար ներկայությանը։

«Նպատակը չի փոխվել՝ փոխարինել քրդերին հակամարտությունից տեղահանված արաբ բնակչությամբ և Անկարայի շահերին հավատարիմ տեղացի թուրքամետ զինյալներով՝ Սիրիայի հյուսիսում արաբական գոտի ստեղծելու համար, մի տեսակ հակաքրդական անվտանգության գոտի»,- ասել է Բալանշը:

Նա նշել է, որ քրդերից խլված տարածքները կարող են դառնալ «Հյուսիսային Սիրիայի ինքնահռչակ հանրապետություն, ինչպես Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը»։

Ըստ փորձագետի՝ ռազմական հարձակման վերջին սպառնալիքը գալիս է այն ժամանակ, երբ միջազգային ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի պատերազմի վրա՝ Անկարային տալով «աշխարհաքաղաքական հնարավորություն, որը Էրդողանը չի ցանկանում բաց թողնել»։

«Ինչ-որ կերպ նա հարցնում է Արևմուտքին, թե ո՞րն է նրանց առաջնահերթությունը՝ տապալել Կրեմլի ծրագրերը Եվրոպայում, թե՞ աջակցել PKK-ին: Այդպես ներկայացնելով՝ նրա հաշվարկը պարտվողական չէ»,- ասել է նա։

Ըստ Բալանշի՝ Թուրքիայի նախագահը ձգտում է հասնել իր նպատակներին Սիրիայի հյուսիսում՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին։ Անցյալ ամիս Վաշինգտոնը նախազգուշացրեց Թուրքիային Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսելու մասին։

Լրատվամիջոցը գրում է, որ չնայած Ջո Բայդենի վարչակազմը կարող է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, Անկարան ունի առանցքային խաղաքարտեր, ներառյալ՝ վետոյի իրավունքը ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցելու հայտերի հարցում։ Ըստ Բալանշի՝ քանի դեռ Ուկրաինայում մոլեգնում է պատերազմը, Էրդողանը վճռական է՝ ապահովելու այն, ինչն անվանում է Թուրքիայի անվտանգություն՝ ոչնչացնելով Սիրիայում քրդերի կողմից վերահսկվող տարածքները։

Էմմա Չոբանյան