Ռուսաստանից Հայաստան եկած գումարներն ավելացել են, ԱՄՆ-ից՝ պակասել

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Այս տարվա ապրիլին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված փոխանցումների զուտ ներհոսքը՝ այսինքն այն գումարը, որ եկել և մնացել է Հայաստանում, կազմել է 207 մլն 220 հազար դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ԿԲ հրապարակած տվյալներից։

Նախորդ ամսվա՝ մարտի հետ համեմատ Հայաստան ուղարկված դրամական փոխանցումներն ավելի քան կրկնապատկվել են։ 2022 թվականի ապրիլի և 2021 թվականի ապրիլի համեմատությունը ցույց է տալիս, որ այս տարի ՀՀ ֆիզիկական անձանց փոխանցված գումարները եռապատկվել են։ 

 

Հայաստան եկող գումարների մեծ մասը փոխանցվում է Ռուսաստանից։ Այսպես․այս տարվա ապրիլին Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել ավելի քան 191 մլն դոլար, մարտ ամսվա 51 մլն դոլարի փոխարեն։ Այսպիսով՝ ապրիլին մարտ ամսվա համեմատ ՌԴ-ից եկող գումարները գրեթե քառապատկվել են։ 

 

Իսկ նախորդ տարվա ապրիլին ՌԴ-ից Հայաստան է եկել 28,5 մլն դոլար։ Այսինքն՝ այս տարվա ապրիլին՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ ՌԴ-ից եկող գումարները ավելի են 162,5 մլն դոլարով կամ գրեթե 7 անգամ։  Այս տարի փոխանցումների էական աճը կապված է նաև ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ՌԴ տասնյակ հազարավոր քաղաքացիների ներհոսքի հետ։   

 

ԱՄՆ-ից Հայաստան եկող փոխանցումների զուտ ներհոսքն, ընդհակառակը, նվազում է գրանցել։ Այս տարվա ապրիլին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով ԱՄՆ-ից ստացված փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 33 մլն դոլար նախորդ ամսվա՝ մարտի 35 մլն դոլարի փոխարեն։ 

 

Նախորդ տարվա ապրիլին ԱՄՆ-ից Հայաստան եկած գումարը կազմել է շուրջ 34 մլն դոլար։ Այսինքն՝ նվազում է նկատվում նաև այս տարվա ապրիլը նախորդ տարվա ապրիլի հետ համեմատ։