Արտակ Բեգլարյանը համագործակցության ծրագրեր է քննարկել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պատվիրակության հետ

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 17-ին ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պատվիրակությանը՝ կառույցի տնօրեն Կարինե Սարգսյանի գլխավորությամբ․ տեղեկացնում են Արցախի կառավարությունից։

«Պետական նախարարը բարձր է գնահատել Հիմնադրամի հռչակած հայրենանվեր առաքելությունը, որը կոչված է Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության ապահովմանը:

«Հիմնադրամի գործունեությունը այն հերթական օրինակներից է,թե ինչպես են համահայկական մասնակցությամբ ու սատարմամբ Արցախում կենսական ծրագրեր իրականացվում: ԱՀ կառավարությունը պատրաստ է ամենալայն համագործակցության՝ ապահովագրելու հայ զինծառայողների կյանքն ու առողջությունը՝ նրանց ընտանիքների նկատմամբ սոցիալական պատասխանատվությունը դարձնելով ավելի ու ավելի արդյունավետ ու թափանցիկ: Մենք շնորհակալ ենք Հիմնադրամին կատարված մեծածավալ բարոյական ու սոցիալական աշխատանքների համար և պատրաստ ենք ձեզ հետ ձեռք-ձեռքի իրականացնել շահառու անձանց ու ընտանիքների երկարաժամկետ զարգացման ծրագրեր»,- իր խոսքում մասնավորապես նշել է Արտակ Բեգլարյանը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Կարինե Սարգսյանը պատվիրակության այցը համարել է համագործակցային ու արդյունավետ՝ միտված հիմնադրամի ծրագրերի հետագա զարգացմանը:

«Մեր այցի առաջնային նպատակներից են թե՛ կառավարության հետ քննարկումները և թե՛ մեր շահառուների հետ հանդիպելը, նրանց կարիքների գնահատումը: Զինծառայողներին մեր բոլորի հոգածության կենտրոնում պահելը բարոյական առումով շատ կարևոր է առաջնահերթորեն ազգային համախմբման տեսանկյունից»,- ասել է Կարինե Սարգսյանը:

Երկուստեք ընդգծվել է, որ շահառու անձանց ու ընտանիքներին միայն ֆինանսական աջակցություն տրամադրելը բավարար չէ, և զարգացման ծրագրերի անհրաժեշտություն կա՝ կրթության, զբաղվածության, հոգեբանական աջակցության, ժամանցի և այլ կարիքահեն ծառայությունների ապահովման տեսքով:

Հանդիպմանը մասնակցել են նաև սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը և առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը»,- ասված է հաղորդագրությունում։