Հումանիտար և մարդու իրավունքներին վերաբերող հարցերում ԵԽ-ն պետք է առավել հաստատակամ գտնվի․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Միրզոյանի և Բուրիչի հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, 2020թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ու Հայաստանի և Արցախի նկատմամբ ագրեսիային։

ԱԳ նախարարը հայտնեց, որ հանդիպման ընթացքում վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը` ջանքեր գործադրելու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։

«Այս համատեքստում հիմնարար է ԼՂ հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման և ԼՂ կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը։ Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքները, ինչ բոլորը, և հակամարտության գոտում գտնվելու հանգամանքն Արցախի հայերին չի կարող զրկել համընդհանուր հիմնարար իրավունքներից»,- ընդգծեց Միրզոյանը։

ՀՀ արտգործնախարարը նաև ընդգծեց, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով Արցախում մինչ օրս առկա են չլուծված հումանիտար խնդիրներ. «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ու Արցախ մարդասիրական հասանելիության հարցերը, որոնց քաղաքականացումը անընդունելի է։ Նույնկերպ անընդունելի է նաև Ադրբեջանի հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանությունը, քաղաքացիական բնակչության ֆիզիկական ու հոգեբանական ահաբեկումը»:

«Կարծում ենք այս հումանիտար և մարդու իրավունքներին վերաբերող բոլոր հարցերում ԵԽ–ն, ԵԽ–ի համապատասխան մարմիններն ու ղեկավարները պետք է ավելի հաստատակամ լինեն ու բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի հարգվեն ՄԻԵԴ–ի միջանկյալ որոշումները, ԵԽԽՎ բանաձևերը, Մարդու իրավունքների հանձնակատարի նոյեմբերի 8-ի հուշագրի դրույթները»,- ընդգծեց Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: