Ադրբեջանը կոպտորեն խախտել է ԵԽ անդամակցության իր իսկ ստանձնած պարտավորությունները, և սա պետք է համարժեք արձագանք գտնի․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Պեյչինովիչ-Բուրիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի ցուցաբերած աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը:

«Վստահ ենք, որ կշարունակենք կազմակերպության հետ արդյունավետ փոխգործակցությունը: Այս համատեքստում ցանկանում եմ նաև երախտագիտությունս հայտնել ԵԽԽՎ դիտորդական առաքելությունների կողմից ունեցած նպաստի կապակցությամբ՝ Հայաստանում ազատ և մրցակցային ընտրությունների անցկացման գործում, և ընդգծել, որ 2018 թվականի և 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում Եվրոպայի խորհրդի կողմից ճանաչվել են ժողովրդավարության ամենաբարձր չափանիշներին համապատասխանող»,- ասաց Միրզոյանը:

Միրզոյանը և Բուրիչին հանդիպման ընթացքում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, 2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի հետևանքներին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերվող հարցերին։

Ամփոփելով Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչիի հետ հանդիպման արդյունքները՝ Միրզոյանը նշեց. «Իմ կողմից առանձնահատուկ շեշտվել է այն փաստը, որ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծելու փորձ կատարելով, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Եվրոպայի խորհրդին անդամակցության իր իսկ ստանձնած պարտավորությունները և այս հանգամանքը պետք է համարժեք արձագանք գտնի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների կողմից»:

Մանրամասները՝ տեսանյութում: