Չարբախում Արթուր Աբրահամի դպրոց ենք կառուցելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից 338,1 մլն դրամ գումար հատկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու  և  վարկանիշային  մրցաշարերին մասնակցելու նպատակով օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներին և մրցանակակիրներին, Օլիմպիական  խաղերի, աշխարհի առաջնությունների 4-8-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ հատկացնելու նպատակով:

Վարչապետ Նիկոլ փաշինյանը նկատեց, որ սպորտի ներկայացուցիչներին աջակցելու համակարգն ինստիտուցիոնալ չի եղել. «Դրանք եղել են հատվածական, հայեցողական, չափանիշները շատ տարածական: Որոշել ենք, որ դա դարձնենք ինստիտուցիոնալ: Օլիմպիական չեմպիոնների համար մենք առանձին կարգ ունենք:

Ըստ այդմ, օլիմպիական խաղերի երկրորդ մրցանակակիրներին ամսական կվճարվի 500 հազար դրամ, 3-րդ տեղը զբաղեցրածներին՝ 400 հազար դրամ, օլիմպիական վարկանիշներ հաղթահարածներին՝ 300 հազար դրամ: Աշխարհի առաջնություններում հաղթողները կստանան 500 հազար դրամ ամսական նպաստ, երկրորդ տեղը զբաղեցրածները՝ 400 հազար դրամ, 3-րդ տեղը՝ 300 հազար դրամ: Եվրոպայի առաջնության հաղթողները՝ 400 հազար դրամ, երկրորդ տեղը՝ 300 հազար դրամ, 3-րդ տեղը՝ 200 հաար դրամ: 4-րդ տեղը զբաղեցրած մարզիկները կստանան 150 հազար դրամ: Երիտասարդական առաջնությունների հաղթողները կստանան 200 հազար դրամ, երկրորդ տեղը՝ 150 հազար դրամ, երրորդ տեղը՝ 100 հազար դրամ: Եվրոպայի երիտասարդական առաջնություններում՝ առաջին տեղը 150 հազար դրամ, երկրորդ տեղը՝ 100 հազար դրամ, երրորդ տեղը՝ 75 հազար դրամ:

ՀՀ մեծահասակների հավաքականների գլխավոր մարզիչները կստանան 350 հազար դրամ,  երկրորդ մարզիչը՝ 250 հազար դրամ, անձնական մարզիչը՝ 250 հազար դրամ, բժիշկ՝ 250 հազար դրամ: Երիտասարդների հավաքականի ավագ մարզի՝ 250 հազար դրամ, երկրորդ մարզիչ՝ 150 հազար դրամ, անձնական մարզիչ՝ 150 հազար դրամ: Պատանիների ավագ մարզի՝ 200 հզար դրամ, երկրորդ մարզիչ 150 հազար դրամ»:

Անդրադառնալով մարզական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին, վարչապետը հիշեցրեց, որ կառուցվում են մարզական դպրոցներ՝ Արթուր Ալեքսանյանի դպրոցը, Սիմոն Մարտիրոսյանի դպրոցը, նախատեսում է կառուցել նաև Արթուր Աբրահամի դպրոցը Շենգավիթ վարչական շրջանում՝ Չարբախում:

Մանրամասները՝ տեսանյութում: