Որևէ միջանցքային ծրագիր սեղանին չի քննարկվում․ դա մեզ համար անըդունելի է․ Վահագն Խաչատուրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ժամանակ որևէ միջանցքի հարց չի քննարկվում: Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Նախագահն ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահը պարբերաբար խոսում է միջանցքի մասին, սակայն հայկական կողմի համար անընդունելի է ցանկացած միջանցքային տրամաբանություն:

«Այդպիսի  հարց մեր կողմից ընդհանրապես չի քննարկվում, այդ հարցը չի քննարկվում նաև մեր ռուս և եվրոպացի գործընկերների հետ քննարկումների ժամանակ: Այդ հարցը մեր կողմից քննարկման ենթակա չէ: Մենք այլ հարց ենք քննարկում, Ադրբեջանն ասում է, որ ուզում է կապ հաստատել Նախիջևանի հետ: Մենք ասել ենք, որ առարկություն չունենք, կարող եք օգտագործել մեր տրանսպորտային հնարավորությունները, եկեք մտածենք՝ ոնց կարող ենք առկա մաքսային, սահմանային հսկողության ռեժիմները միջազգային գործող միջազգային նորմերի շրջանակներում երկկողմ թեթևացնել: Եվ քննարկումները սկսվել են: Հետաքրքիր հարց կա, մենք ասում ենք եկեք սկզբունքները քննարկենք, ադրբեջանցիներն ասում են մեզ տվեք կոորդինատներ, թե որտեղով են անցնելու ճանապարհները:  Մենք ասում ենք, ոչ, եկեք քննարկենք սկզբունքները, որովհետև սկզբունքները քննարկելուց հետո մնացածը մեզ համար շատ ավելի հեշտ է»,- նշեց Խաչատուրյանը:

Նախագահը հավելեց, որ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկանում է իրականություն դարձնել իր հոր՝ Հեյդար Ալիևի երազանքը:

«Խորհրդային տարիներին Բաքուն Մեղրիով դեպի Նախիջևան արագընթաց ճանապարհ էր կառուցում, և 1987 թվականին, եթե չեմ սխալվում, այդ ճանապարհը կանգնեցվեց, դժգոհություններ եղան, կոնֆլիկտ եղավ: Այդ ճանապարհի շինարարությունն է նա ուզում շարունակել: Մենք պատրաստ ենք դա էլ քննարկել, բայց տեսականորեն, եթե դա  նույնիսկ հնարավոր է, պրակտիկորեն հնարավոր չէր իրականացնել, բարդ տեխնիկական խնդիր է»,- պարզաբանեց Խաչատուրյանը: