Մարդը 200 դոլարով պետական գաղտնիք է վաճառել․ այս մեծ վնասը չէր լինի, եթե բացահայտվեր մինչև պատերազմը․ Գարեգին Միսկարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին շրջանում համարյա ամեն ամիս ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է ենթադրյալ դավաճանական բացահայտումների մասին։ Ըստ ԱԱԾ-ի՝ բանակում ներդրված օտարերկրյա գործակալները, որոնք զինվորականներ են, բանակի, զինատեսակների մասին տեղեկություններ են հաղորդել օտարերկրյա հատուկ ծառայություններին։ Որոշ դեպքերում այդ ինֆորմացիայի հիման վրա Ադրբեջանը ոչնչացրել է ռազմական օբյեկտներ, մեծ ծավալի վնասներ հասցրել պատերազմում հայկական կողմին։ Մի քանի տասնյակ կալանավորված անձի մասին է խոսքը։ Նախ՝ ինչո՞ւ են նման քանակի դեպքեր բացահայտվում պատերազմից հետո, և եթե ՀՀ-ն ժողովրդավարական պետություն լիներ, պետության անվտանգությունը ի՞նչ վիճակում կլիներ։

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի ղեկավար Գարեգին Միսկարյանը Factor TV-ի հարցազրույցում ասում է, որ պատերազմից հետո ենթադրյալ դավաճանական մեծաթիվ դեպքերի բացահայտումը նշանակում է՝ քաոսից մտել ենք պարզության փուլ․ «Գուցե նաև ԱԱԾ-ի աշխատանքի ոճը, թիրախներն ու նպատակներն են փոխվել, գուցե քաղաքական խնդիր կա դրած՝ բացահայտելու պարտության պատճառները, և այդ ճանապարհին նաև առանձին այդպիսի դեպքեր են բացահայտվում։ Էական չէ, թե ինչու է բացահայտվում, կարևոր է, որ բացահայտվում է»։

Ըստ նրա՝ արժեհամակարգային հարց է այն, որ մարդը կարող է 100-ից 200 դոլարով վաճառել պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունը օտարերկրյա հատուկ ծառայություններին։

«Երբ մենք ասում ենք, որ ժողովրդավար պետություն լինելով՝ մենք ապահովագրված կլինենք նման դեպքերից, պետք է հասկանալ, որ ժողովրդավարությունը շատ լայն հասկացություն է, և լայն են քաղաքացուն տրվող հնարավորությունները։ Եթե մենք իրապես կայացած ժողովրդավար պետություն լինեինք, անգամ եզակի դեպքերը շատ շուտ կբացահայտվեին, և գործը պատերազմին չէր հասնի, մեծ վնասարարություն չէր լինի»,- նշում է «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի ղեկավար Գարեգին Միսկարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան