Հունահռոմեական ոճի ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Հունահռոմեական ոճի ըմբիշները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Բուխարեստում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Թիմային հաշվարկում Հայաստանի պատանեկան հավաքականը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

«Երեկ՝ հունիսի 15-ին, հավաքականի միանգամից 3 ըմբիշ բրոնզե մեդալ է նվաճել: 45 կգ քաշային Սամվել Խաչատրյանը բրոնզե մեդալի համար պայքարում 13:2 հաշվով առավելության է հասել գերմանացի Ալբերտ Լավրենցի նկատմամբ, 51 կգ քաշային Ալեքս Մարգարյանը 6:0 հաշվով հաղթել է Գերմանիայի մեկ այլ ներկայացուցչի՝ Լուկաս Բենզինգին, իսկ 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը 9:0 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի ներկայացուցիչ Օլիվեր Պադային:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Լյուդվիգյանը (55 կգ) դարձել էր արծաթե, իսկ Վահե Հովհաննիսյանը (65 կգ)՝ բրոնզե մեդալակիր:

Եվրոպայի պատանեկան առաջնությունը կտևի մինչև հունիսի 19-ը:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մրցավայր էին մեկնել 10 ըմբիշներ՝ Սամվել Խաչատրյանը (45 կգ), Տիգրան Գալստյանը (48 կգ), Ալեքս Մարգարյանը (51 կգ), Հայկ Լյուդվիգյանը (55 կգ), Գասպար Տերտերյանը (60 կգ), Վահե Հովհաննիսյանը (65 կգ), Արարատ Վարդերեսյանը (71 կգ), Արման Մովսիսյանը (80 կգ), Գրիշա Ոսկանյանը (92 կգ) և Ռաֆայել Թովմասյանը (110 կգ):

Ազատ ոճի պատանեկան հավաքականի կազմում էլ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են Արման Հարությունյանը (45 կգ), Սաշա Պետրոսյանը (48 կգ), Նարեկ Հակոբյանը (51 կգ), Արտավազդ Հարությունյանը (55 կգ), Արման Մուսիկյանը (60 կգ), Նարեկ Նիկողոսյանը (65 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (71 կգ), Պապին Հունանյանը (80 կգ) և Հենրիկ Հայկյանը (92 կգ)»,- ասված է հաղորդագրությունում։