Կոչո՞ւմն է, որ պիտի զարդարի արտիստին․ «ժողովրդական» և «վաստակավոր» այլևս չի լինի․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

Չեղարկել ժողովրդական և վաստակավոր արտիստի ու նկարչի կոչումները․ նման նախաձեռնությամբ է հանդես եկել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Նախատեսվում է փոփոխություններ կատարել «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում։ Որպես վաստակի գնահատման չափանիշ՝ կպահպանվեն ՀՀ արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումները, որոնք, ըստ նախարարության, առավել ընդգրկուն եզրույթներ են և ներառում են դաշտն ամբողջապես։

«Որևէ արվեստագետի/մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող սահմանվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: Չկան ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ և «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունն ու հանրային ճանաչելիությունը, ինչը չի կարող վավերացվել որևէ մարմնի կողմից․․․ Քաղաքակիրթ և առաջատար մշակույթ ունեցող երկրներում չեն գործում արվեստագետի արժևորման նման ձևաչափեր: Նշյալ պատվավոր կոչումները սովետական մշակութային համակարգի վերապրուկներ են»,- ասված է նախարարության հիմնավորման մեջ։

Երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը ո՛չ վաստակավոր, ո՛չ էլ ժողովրդական արտիստի կոչում չունի։ Ասում է՝ արտիստին արտիստ դարձնողը կոչումը չէ, այլ արած աշխատանքն ու թողած հետքը։ Կոչումներ շնորհելու խորհրդային ավանդույթը, ըստ Զորիկյանի, ինչպես այդ տարիներին, այնպես էլ հետխորհրդային շրջանում գործիք էր իշխանությունների ձեռքում, որը կիրառվում էր արտիստներին բռի մեջ պահելու, սեփական շահերին ծառայեցնելու նպատակով։ Այդպիսով, ըստ երգահանի, արտիստները կախված էին տվյալ իշխանությունից, որից ստացել են կոչումը։

«Կոչում ստացած արտիստները պարտական են զգում իրենց։ Սա նշանակում է, որ այդ կոչումն իրենց տրվել է ոչ թե արժանիքի համար, այլ ինչ-որ պահանջ ակնկալելով։ Կարող է՝ այդ արտիստները հետագայում պետք լինեն իշխանությանը»,- ասում է Զորիկյանը։

Երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, որը տարիներ առաջ արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, համարում է, որ ինքը ոչ թե իշխանության կամ կուսակցության կողմից է արժանացել կոչման, այլ պետության․ «Դա գնահատանք է, ես, օրինակ, 2008-ին ստացել եմ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում․ դա ինձ համար պարտավորեցնող էր։ Ես դրանից որևէ կերպ չեմ օգտվել, չեմ էլ օգտվելու երբեք։ Ես հասկացա, որ իմ աշխատանքը գնահատվում է, ուրեմն՝ ավելին պետք է անեմ»։

ԿԳՄՍ նախարարությունից նշում են, որ նախագիծը մշակվել է ստեղծագործական-մշակութային հանրության ներկայացուցիչների ընդգրկմամբ: Արսեն Գրիգորյանը չի հիշում, որ իրեն կամ իր շրջապատից որևէ մեկին հրավիրած լինեն նմանատիպ քննարկման։ Դա, ըստ նրա, անընդունելի է, հատկապես, որ նախագծում մի շարք հարցականներ կան։

Էդուարդ Զորիկյանն էլ հիշեցնում է՝ տարբեր տարիներին իշխանությունները մի շարք արտիստների, որոնց շնորհել է կոչումներ, օգտագործել է ընտրությունների, ավելի կոնկրետ՝ քարոզարշավների ժամանակ։

ԿԳՄՍ նախարարությունից նշում են, որ պատվավոր կոչումների չեղարկման դեպքում կարիք կլինի վերանայել նաև հուղարկավորության կառավարական հանձնաժողովի ձևավորման չափանիշները: Օրենքի փոփոխության նախագիծը հանրային քննարկում կանցնի մինչև հունիսի 30-ը։ Ինչ տեսքով այն օրենքի ուժ կստանա՝ հայտնի կդառնա առաջիկայում։ Մինչ այդ հիշեցնենք, որ այնպիսի հայտնի արտիստներ, ինչպիսիք են, օրինակ, Էլվինա Մակարյանը, Ռուբեն Հախվերդյանը, Արթուր Մեսչյանը, Վահան Արծրունին, չունեն վաստակավորի կամ ժողովրդական արտիստի կոչում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան