«Նախկինից ժառանգած խնդիր է»․ պատգամավորը ուշադրություն հրավիրեց հաշմանդամ օդաչուների խնդրին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Արդեն լուծարված «Հայկական ավիաուղիներ» կազմակերպության՝ հաշմանդամ օդաչուների իրավունքները 15 տարի է՝ ոտնահարված են, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը։

«Բանն այն է, որ 2004 թվականին կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել մի որոշում, որով կազմակերպության լուծարման դեպքում վնասը փոխհատուցում են նրա իրավահաջորդը կամ պետական բյուջեն։ Բայց ներպետական օրենսդրությամբ բացակայում են իրավական կառուցակարգերը, որոնք ուղղված են կազմակերպության լուծարման դեպքում աշխատավայրում դժբախտ դեպքերի հետևանքով հատուցում ստանալուն։ Արդյունքում օդաչուները զրկվել են վնասի հատուցման ամենամսյա վճարներից»,- նշեց Բաթոյանը:

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հավաստիացրեց, որ իրենք զբաղվում են վերոնշյալ խնդրով և այժմ էլ սերտորեն համագործակցում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։

«Օդաչուներին էլ ենք հայտնել, որ գործընթացի մեջ ենք, ընդ որում՝ իրենց շահերից ելնող որոշակի քայլեր արդեն արվել են կառավարության կողմից։ Քայլեր են արվում այդ մարդկանց իրավունքների պաշտպանության համար»,- նշեց նախարարը։

Զարուհի Բաթոյանն արձագանքեց՝ նշելով, որ հաշմանդամություն ունեցող օդաչուներից շատերը տարեց են, և գործընթացն արագացնելու անհրաժեշտություն կա՝ ինչ-որ չափով մեղմելու վերջիններիս սոցիալական վիճակը։

«Նախկինից ժառանգած խնդիր է, որի լուծումը մեր կառավարությունը կփորձի հնարավորինս շուտ տալ»,- նշեց արդարադատության նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: