էլեկտրաէներգիայի ու գազի սակագինը հնարավո՞ր է իջնի դրամի արժևորմամբ պայմանավորված․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադառնալով դրամի արժևորմանը, նշեց, որ նախորդ տարվա համեմատ դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է 20 տոկոսով և հետաքրքրվեց. «Եթե փոխարժեքը կայունանա հենց այս միջակայքում, հնարավո՞ր է, որ էլեկտրաէներգիայի ու գազի սակագների վերանայման և իջեցման հնարավորություն լինի, որովհետև իրենց հաշվարկների մեջ հենց մեծ դեր ունի փոխարժեքը»:

Պատգամավորի դիտարկմամբ՝ նախկինում, երբ դրամն արժեզրկվել է, այդ ընկերությունները սովորաբար դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագները դեպի վերև վերանայման հայտով։

Ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, և դրամի արժևորվումը, բնականաբար, հաշվարկների մեջ պետք է մասնակից լինի։

«Այլ հարց է, թե ինչքանով է այս իրավիճակը ֆունդամենտալ, երկարատև։ Իրոք, չի բացառվում, որ սա երկարատև միտում է այլևս, և նույնիսկ բյուջեով նախատեսված փոխարժեքի կամ սակագնային գործառույթներում որոշված կամ հիմք ընդունված փոխարժեքի համեմատությամբ, այո, սա արժևորված փոխարժեք է։ Եթե այլ բաղադրիչներով հավելյալ ճնշումներ չլինեն, վստահ եմ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարվա կտրվածքով այս հարցին կանդրադառնա»,- նշեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: