Ցանկացած կարգավիճակ, որն ապահովում է ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները, պիտի լուծում համարվի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«20 տարի վարած բանակցությունների բովանդակությունը, բանակցային ժառանգությունն է պատերազմի հիմքեր ու պատերազմական կոնտեքստ ստեղծել, պատերազմի պատճառ դարձել»,- այս մասին ԱԺ-ում ելույթ ունենալիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մենք ենք պատերազմի պատճառը, ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլի 17-ին այս ամբիոնից հայտարարում․ «․․․Այս առումով մենք դաս առաջին պետք է համարենք այն, որ այլևս գոնե շատ տևական ժամանակ երբեք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու ԼՂ հիմնախնդիրը»։

Եթե մենք ենք բանակցությունները փակուղի մտցրել, ինչո՞ւ էր այդ նույն Սերժ Սարգսյանը նույն օրը նույն ամբիոնից հայտարարում․ «Բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած՝ այդ բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է։ Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական են, անընդունելի մեզ համար»։

Մինչդեռ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան զույգը պետք է շատ հստակ պատասխան տա՝ այդ ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանը անիրատեսական և անընդունելի պահանջներ ներկայացնելու հնարավորություն ստացավ բանակցային գործընթացում՝ ի հեճուկս այն բանի, որ նրանք, այսինքն՝ ՀՀ նախկին իշխանությունները, երկար տարիներ համոզում էին, թե բանակցությունները նորմալ են ընթանում, և մենք շարժվում ենք դեպի մեր նպատակների իրագործում»,- ասաց վարչապետը:

«Եթե նախկինում ԼՂ հիմնահարցի կարգավորման հայկական հայեցակարգի հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության իրավունքները և երաշխիքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանցից բխեցնելով կարգավիճակը:

Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակն տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը իրավունքները և ազատությունները»,-ասաց Փաշինյանը:

Նա հավաստիացրեց, որ իր այդ խոսույթը հասկանալի է միջազգային հանրությանը և հասկանալի են դարձնում նաև իշխանությունների նպատակները և ԼՂ խնդրի էությունը:

Բայց, ըստ Փաշինյանի, կա նաև մի կարևոր արձանագրում, որ ցանկացած կարգավիճակ, որն իրապես երաշխավորում է ԼՂ անվտանգությունը, իրավունքները և ազատությունները պետք է լուծում համարվի մեզ համար:

Մանրամասները՝ տեսանյութում: