Պարտության զանգը նոյեմբերի 5-ին չի հնչել, այլ 2016-ի ապրիլին. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը պետք է շատ հստակ պատասխան տա՝ այդ ինչպե՞ս եղավ, որ Ադրբեջանն անիրատեսական ու անընդունելի պահանջներ ներկայացնելու հնարավորություն ստացավ բանակցային գործընթացում՝ ի հեճուկս այն բանի, որ ՀՀ նախկին իշխանությունները երկար տարիներ համոզում էին, թե բանակցությունները նորմալ են ընթանում, ու մենք շարժվում ենք դեպի մեր նպատակների իրագործում», – ԱԺ-ում  հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո մարդիկ վերջնականապես հասկացան, որ իրենց 25-ամյա զոհողությունները հայոց բանակի ու պետականության հզորացմանը չեն ծառայել, այլ մի շարք հայտնի մարդկանց հարստացմանն ու ոսկեզօծ կյանքին:

Փաշինյանը վստահեցրեց, թե ինքն ու իր թիմը Ղարաբաղի հարցի հայկական բովանդակությունը փրկելու հուսահատ կռիվ են տվել ու իրենց վրա են վերցրել պարտության պատասխանատվությունը:

«Չնայած մեզ վրա ենք վերցրել պարտության պատասխանատվությունը, արդարամիտ հայ ժողովուրդը հասկացել է, որ այդ պարտությունը մեկ կամ երկու տարում չի ծնվել, այլ 25 երկարուձիգ տարիների ընթացքում: Մարդիկ հասկացել են, որ պարտության զանգը 2020 թվականի նոյեմբերի 9-ին չի հնչել, այլ 2016 թվականի ապրիլին, երբ հայկական կողմն անառիկ համարվող բարձունք կորցրեց ու անառիկ համարվող տարածքներ», – նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: