2021-ին ռազմական ծախսերի կատարողականը 99,9% է․ շեղում չպետք է ունենանք․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Այնպես ստացվեց, որ «Լաո»-ի արթուն մասը մենք ենք, քնած մասը աջ կողմում է: Ուստի շարունակենք այդ տրամաբանությամբ, որովհետև բյուջեի կատարողականը իրականում այն հարթակը պետք է ապահովեր, որտեղ մենք պետք է նայեինք հեռանկարը մեր երկրի շարունակական՝ Կառավարության ծրագրի կատարման տեսանկյունից»,- Այս մասին ԱԺ նիստում նշեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը՝ Քոչարյանը նշեց. «Հայաստանում ռազմական պաշտպանությանն ուղղված ծախսերի կատարողականը հաստատված մակարդակի համեմատ կազմել է 108.9 տոկոս, ճշտված ծրագրի համեմատ 99.9 տոկոս: «2021 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերի 16.8 տոկոսը կամ 336 մլրդ դրամը տրամադրվել է պաշտպանությանը, այն 2021-ի հաստատվածից ավել է 7.6 տոկոսով: Ճշտված ծրագրերից պակաս է 0.2 տոկոսով: 2020 թվականի փաստացի մակարդակից ցածր է 13.3 տոկոսով՝ հասկանալի պատճառներով, քանի որ 2020-ին այն իրողությունը, որում մեր երկիրը հայտնվեց, բնականաբար ծախսային մասը պետք է կտրուկ ավելանար»:

Պատգամավորը հավելեց, որ պաշտպանության և անվտանգության հարցերի համատեքստում 44-օրյա պատերազմից հետո կա ծախսերի և բովանդակության փոփոխություն, որն անհրաժեշտ է երկրի անվտանգության կայուն ընթացքն ապահովելու համար:

2021-ին պաշտպանության բնագավառի ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 4.8 տոկոսը, որը 0.1 տոկոսով պակաս է 2021-ի ծրագրված մակարդակից, համապատասխանում է 2019-ի փաստացի մակարդակին և շուրջ 0.8 տոկոսային կետով ավել է 2018 թվականի փաստացի մակարդակից:

«Հատկանշական է, որ ռազմական պաշտպանությանն ուղղված ծախսերը, որոնք կազմել են 333.6 մլրդ դրամ ՝ 2019 և 2018-ին գերազանցում են համապատասխանաբար 9.8 տոկոսով և 45.7 տոկոսով: Իսկ կատարողականը հաստատված մակարդակի համեմատ կազմել է 108.9 տոկոս՝ ճշտված ծրագրի համեմատ 99.9 տոկոս»,-ասաց պատգամավորը:

Ռազմարդյունաբերության համալիրի զարգացման ծրագրի ծախսերը կազմել են շուրջ 2 մլրդ դրամ՝ ապահովելով 100 տոկոս կատարողական:

«Այս թվերի տրամաբանությունը, կատարված աշխատանքները հիմք են տալիս ենթադրելու, որ 2021-2026 ծրագրով սահմանված այնպիսի նպատակների իրագործման, ինչպիսիք են ԶՈՒ մարտունակության վերականգնումն ու տեխնոլոգիական արդիականացումը, կլինեն շարունակական: Եվ մենք, հետևողականորեն ծրագրերի ծավալը մեծացնելով, կհասնենք այն նպատակին, որը նախանշված է պաշտպանության ոլորտում կառավարության ծրագրի այդ մասում»,-ասաց Քոչարյանը:

Նա նաև հայտնեց, որ Ազգային անվտանգության ծառայության գծով ծախսերի ավելացում կա, 2018 և 2019 թթ համեմատ մոտ 22 տոկոս աճ կա:

Մանրամասները՝ տեսանյութում: