Ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանին կհանձնվի ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ

Լուրեր

08.06.2026 | 14:30
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
08.06.2026 | 14:29
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 14:24
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՔՊ-ի հաղթանակի առիթով
08.06.2026 | 14:18
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 14:09
Ընտրություններից հետո հնարավոր սրման մասին հայտարարած անձը ձերբակալվել է
08.06.2026 | 14:07
ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի և չի բացառում ընտրությունների արդյունքների բողոքարկումը
08.06.2026 | 13:50
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
08.06.2026 | 13:41
Էստոնիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով
08.06.2026 | 13:35
Միջազգային հանրապետական ինստիտուտի դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:32
Սոցիալական կրեդիտների մի մասն ուղղելու ենք լրատվամիջոցներին ու ՀԿ-ներին. ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 13:24
2025 թվականի բյուջեի կատարողականի նախնական քննարկումները ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 13:15
Ուկրաինական ԱԹՍ-ն Ղրիմում հարվածել է Մոսկվա-Սիմֆերոպոլ գնացքին
08.06.2026 | 13:08
Հիմա հենց այն ժամանակն է, որ Եվրամիությունն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին․ Զելենսկին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 13:03
Վարչական ռեսուրսի չարաշահման դեմ գործիքակազմը բավարար չէ․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 12:55
ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունները բաց և մրցակցային է անվանել
Բոլորը

Ս.թ. հունիսի 16-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահության ընդլայնված նիստ, որի ժամանակ ամերիկահայ ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանին կհանձնվի ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ: Արտեմ Փաթափությանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի հունիսի 9-ի որոշմամբ․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

«Արտեմ Փաթափությանն մեծանուն մոլեկուլային կենսաբան և նեյրոկենսաբան է: 2021թ-ի հոկտեմբերի 4-ին Արտեմ Փաթափությանին շնորհվեց Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի և բժշկագիտության բնագավառում՝ կենդանի օրգանիզմներում շոշափական և ջերմազգաց ընկալիչների (ռեցեպտորների) հայտնաբերման համար: «Փաթափության փորձարարական լաբորատորիա»-ում հայտնաբերվել են ջերմության, մեխանիկական ուժի և բջիջների ավելացված ծավալի միջոցով ակտիվացված նոր իոնային կանալներ և ընկալիչներ: Ցույց է տրվել, որ այս իոնային կանալները կարևոր դեր են խաղում ջերմության, հպման, պրոպրիոցեպցիայի, ցավի և անոթների տոնուսը կարգավորելու ժամանակ:

Արտեմ Փաթափությանը ծնվել է 1967թ-ին, Բեյրութում, մտավորականի ընտանիքում: Հայրը՝ Սարգիս Վահագնին, հայտնի բանաստեղծ էր Լիբանանում, երկու տասնյակ հրատարակված գրքերի հեղինակ: Մայրը՝ Հայկուհի Աճեմյանը, դպրոցի տնօրեն էր Բեյրութում: 1975թ-ին Լիբանանում բռնկված քաղաքացիական պատերազմի ժամանակ Արտեմ Փաթափությանը սովորում էր Բեյրութի ամերիկյան համալսարանում, իսկ ընտանիքի՝ ԱՄՆ տեղափոխվելուց հետո՝ ԱՄՆ-ի Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում: Այնուհետև Արտեմ Փաթափությանը կրթությունը շարունակեց Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում և 1996թ-ին ստացավ կենսաբանական գիտությունների դոկտորի աստիճան: 2000թ-ին նա աշխատանքի է անցել Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքի «Նովարտիս» հետազոտական ֆոնդի Գենոմիկայի ինստիտուտում, 2002-2005թթ-ին նշանակվել է Նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, իսկ 2006-2014թթ-ին զբաղեցրել է տնօրենի պաշտոնը: Հետազոտական աշխատանքին զուգահեռ 2005 թ-ից Արտեմ Փաթափությանը դասավանդել է Դորիսի նյարդաբանության կենտրոնում: 2006թ-ին նա արժանացել է «Young Investigator Award» մրցանակի: 2014թ-ից Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի (HHMI) հետազոտող է։ 2016 թ-ից Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի, իսկ 2017թ-ից՝ ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է:

Արտեմ Փաթափությանը Հայաստանում մասնակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո իրականացվող «Գիտության և գործարարության օրեր 2022» միջոցառմանը: Երևանում Նոբելյան դափնեկիրը հանդիպել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, գիտական հանրության ներկայացուցիչների հետ»,- ասված է հաղորդագրությունում։