ԵՏՄ երկրների համար արտոնություն կլինի․ Սանոսյանը՝ Լարսի անցակետի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 14:50
Ինչի՞ են հատուկջոկատայինները Մարտի 1-ի առավոտյան 6-ին քնած մարդկանց դուբինկեքով զխկել․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:42
ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների մատակարարումը
04.08.2026 | 14:35
Քաղաքացիներն են օգտվում պարգևավճարներից. Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:32
Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
04.08.2026 | 14:25
Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%
04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
04.08.2026 | 14:10
Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի
04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:00
Իրանը հայտնում է, որ պատրաստ է եղել հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտների
04.08.2026 | 13:54
Աշնանը տարածքներ են հանձնվելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
Բոլորը

ԱԺ նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անդրադարձավ Վերին Լարսի անցակետում առաջացած մեծ հերթերի վերաբերյալ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հարցին։

Սանոսյանն ընդգծեց, որ հարցը բավական սրված է՝ հաշվի առնելով սեզոնային գործոնը։

«Պետք է ազնիվ լինենք և խոստովանենք, որ բոլոր կողմի գործընկերները բավական ջանքեր են գործադրում այս իրավիճակից դուրս գալու համար։ Օրինակ՝ եթե թողունակությունը 400 է, բայց օրը 700 մեքենա են սպասարկում, կարծում եմ՝ շատ բանի մասին է խոսում։ Շաբաթ օրը էկոնոմիկայի նախարարը, իմ տեղակալը, ՊԵԿ մեր գործընկերները եղել են Լարսում՝ ռուսական, վրացական մեր գործընկերների հետ, բազմաթիվ քննարկումներ են ունեցել վիճակը բարելավելու ուղղությամբ։ Եվ հետևյալ պամանավորվածությունն ունենք՝ մոտ ժամանակներս ՌԴ կառավարության համապատասխան որոշմամբ լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որն օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել, նաև որոշակի արտոնություն ԵԱՏՄ երկրների համար կլինի»,- նշեց Սանոսյանը։

Սանոսյանի խոսքով՝ կուտակված մեքենաների քանակը բավական մեղմվել է։ «Մենք ժամանակին խնդիր ունեինք նաև Ռուսաստանից դեպի Վրաստան անցնելու ուղղությամբ, որտեղ գրեթե արդեն խնդիր չկա։ Իսկ այս կողմից մեքենաների քանակը 400-500-ի սահմաններում է, այսինքն՝ այդքան մեծ չէ։ Կարծում եմ՝ երբ նշվում է հազարավոր մեքենաներ են հերթի մեջ, ամբողջ Վրաստանում բոլոր մեքենաների մասին է խոսքը»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում: