Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստի արարողությունը․ ՈՒՂԻՂ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Հունիսի 13-ին իր մահկանացուն կնքեց Հայաստանի Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։

Ռաֆայել Քոթանջյանը ծնվել է 1942 թ. սեպտեմբերի 9-ին Թբիլիսիում: 1946 թ. տեղափոխվել է Երևան: 1964 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1964-66 թթ. աշխատել է Զանգեզուրի Ա. Շիրվանզադեի անվան թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: 1966-68 թթ. եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան: 1968-70 թթ. սովորել է Մոսկվայի հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն դասընթացում: 1970-93 թթ. աշխատել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր:

Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Գ. Գորինի «Մոռանալ Հերոստրատին», Ե. Շվարցի «Թագավորը մերկ է», Պ. Զեյթունցյանի «Մեծ լռություն» և այլն: Նկարահանվել է բազմաթիվ հայկական և արտասահմանյան ֆիլմերում` «Ադամանդե ձեռքը» (1968 թ.), «Տղամարդիկ» (1972 թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1977 թ.), «Օտար խաղեր» (1986 թ.), «Երեքի սրտերում» (1992 թ.), «Ուրախ ուղևորություն» (1994 թ.), «Ծովահենների կայսրությունը» (1994 թ.), «Մեր բակը» (1996 թ.), «Կոմսուհի դը Մոնսորո» (1997 թ.), «Ռոքսոլանա» (1998-2003 թթ), «Կախարդի յոթերորդ մատանին» (1998 թ.), «Սերը չար է» (1999 թ.), «Մեր բակը 3» (2006 թ.), «Պոպրիշչին» (2007 թ.), «Մի՛ նայիր հայելուն» (2009 թ.), «11:41» (2015 թ.) և այլն: 1994 թ. եղել է հեռուստատեսային տարբեր նախագծերի մասնակից, 2008 թ.՝ Բնության և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ: Ռաֆայել Քոթանջյանը 1980 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2003 թ.` Ժողովրդական արտիստի կոչումներին, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և «Մովսես Խորենացի» շքանշանի, 2009 թ.` Գյումրու «Պատվո և նվիրվածության» շքանշանի, 2017 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: