Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 3,2 %-ով բարելավվել է նախորդ տարվա համեմատ․ Տիգրան Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.03.2026 | 11:05
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
24.03.2026 | 10:59
Կոլումբիայում ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով առնվազն 66 զոհ կա
24.03.2026 | 10:56
Հայաստանի հավաքականը շարունակում է պատրաստվել Բելառուսի դեմ խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.03.2026 | 10:50
Սևանի ԲԿ-ի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու համար. ՀԿԿ
24.03.2026 | 10:42
ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը
24.03.2026 | 10:34
Նեթանյահուն հայտարարել է, որ խոսել է Թրամփի հետ․ վերջինը խոստացել է «պաշտպանել Իսրայելի շահերը»
24.03.2026 | 10:14
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի
24.03.2026 | 10:10
Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ փրկարարները հեռացրել են քարերը վերականգնելով երթևեկությունը
24.03.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
24.03.2026 | 09:46
Քննարկվել են առողջապահության ոլորտում ՀՀ–ԱՄՆ համագործակցության զարգացման հեռանկարները
24.03.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
23.03.2026 | 23:28
«Դեմոկրատները սա պատերազմ են անվանում, մենք դա կոչում ենք ռազմական գործողություն»․ Թրամփը՝ Իրանի հետ հակամարտության մասին
23.03.2026 | 23:13
Մամուլի շենքը կվերածվի պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի
23.03.2026 | 22:57
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
23.03.2026 | 22:40
Երևանում անցած շաբաթ բաժիններ է տարվել 122, մարզերում՝ 45 անձ. ՆԳՆ
Բոլորը

Խորհրդարանում քննարկում են Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։

«կա՞ն գնահատականներ, թե վերջին 1-2 ամիսների ընթացքում փոխարժեքի նվազումն ինչպե՞ս կազդի արտաքին պարտքի ցուցանիշի վրա՝ թե՛ բացարձակ թվով, թե՛ պարտք – ՀՆԱ հարաբերակցության վրա»,- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այս հարցն ուղղեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին:

Նախարարը պատասխանեց, որ այդ շեղումը երկու ձևով է ազդելու: «Եթե տարեսկզբի համեմատությամբ տարվա վերջին փոխարժեքը լինի ավելի ցածր, ապա մեր ընդհանուր պարտքի և այդ թվում կառավարության պարտքի կառուցվածքում, քանի որ ունենք մոտ 70 տոկոս արտարժույթով գնանշված կամ արտաքին պարտք, այդ պարտքի դրամային արժեքն ավելի փոքր կլինի ՀՆԱ-ի նկատմամբ, և այդ փաստը կնպաստի, որ տարեվերջին մեր կանխատեսածից ավելի ցածր պարտքի համեմատական մեծություն կունենանք ՀՆԱ-ի նկատմամբ:

Մենք նախատեսում էինք այս տարեվերջին ունենալ մոտ 60.2 տոկոս, բայց, եթե այդ շեղումը բավականաչափ մեծ լինի մեր նախատեսած սկզբնական փոխարժեքային ենթադրություններից, ապա հավանական է, որ մենք կունենանք 59 տոկոսը չգերազանցող սահմանում պարտքի ընդհանուր մեծություն»,- ասաց նախարարը:

Երկրորդ ուղղությունը, որով դա կազդի, ըստ նախարարի, տոկոսավճարների վճարումն է: «2021-ին 72.5 մլրդ դրամ վճարել ենք արտաքին պարտքի նկատմամբ ունեցած մեր տոկոսավճարային պարտավորությունները: Համապատասխանաբար, եթե միջին փոխարժեքի օրինակ 5 տոկոսի շեղում լինի, դա կնշանակի մոտ 3.5 մլրդ դրամի չափով խնայողություն»,- նշեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: