Ադրբեջանում բանակի ռեֆորմները լուրջ տեմպ են ստացել․ ՀՀ-ն դանդաղ է շարժվում, երևի՝ որ չնկատվենք․ Վովա Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
Բոլորը

Ռազմական փորձագետները, որոնք հետևել և ուսումնասիրել են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, միանշանակ պնդում են, որ կան նմանություններ Ուկրաինայի դեմ ՌԴ-ի սկսած պատերազմի հետ։ Խոսքն առաջին հերթին ռուսական զորքերի կառավարման, կապի ապահովման խնդիրներին է վերաբերվում, որոնք նաև հայկական կողմում է նկատվել։ Արդյո՞ք իսկապես հայկական բանակի արձանագրած խնդիրները նույնական են ռուսականի հետ։ «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը Factor TV-ի հարցազրույցում ասում է, որ նմանությունները չեն սահմանափակվում միայն զենքի առկայությամբ։ Գրեթե 45 միլիոն բնակչություն ունեցող Ուկրաինայի վրա է հարձակվել եռակի շատ բնակչություն ունեցող Ռուսաստանը, և նույն կերպ էլ գրեթե 3 միլիոն բնակիչ ունեցող Հայաստանի և Արցախի դեմ դուրս էր եկել 3 անգամ ավելի բնակիչ ունեցող Ադրբեջանը։

«Ռուսաստանը սկսեց իր բանակը նոր կադրերով, զինատեսակներով վերազինել չեչենական երկրորդ պատերազմից հետո։ Ադրբեջանը սկսեց բանակի իրական ռեֆորմներ Իլհամ Ալիևի՝ իշխանության գալուց հետո։ Ի միջի այլոց, այդ ռեֆորմները շարունակվում են, և հիմա ավելի լուրջ տեմպ են ստացել, ինչն ինձ մի քիչ զարմացնում է, որովհետև պարտվողն է հիմնականում հետևություններ անում և սկսում ձևափոխվել։ Մենք, ցավալի է, ձևափոխվում ենք այնքան դանդաղ, որ չենք երևում։ Հետախույզների և դիպուկահարների մոտ մի այդպիսի հնարք կա, որ շատ դանդաղ են տեղաշարժվում, արդյունքում չեն նկատվում։ Երևի այդ պատճառով ենք մենք շատ դանդաղ տեղաշարժվում, ռեֆորմներ անում, որ ոչ ոք չնկատի»,- ասաց Վովա Վարդանովը։

Ուկրաինայում կայացավ աշխարհազորը, ինչը չի ստացվել Հայաստանի պարագայում։ Թղթաբանությունից այն կողմ՝ Ուկրաինան որոշակի քայլեր է կատարել աշխարհազորի կայացման ուղղությամբ կես տարի առաջ։ Վովա Վարդանովն ասում է, որ թեև ՀՀ-ն ընդունել է «Աշխարհազորի մասին» օրենքը, սակայն լուրջ քայլեր այդ ուղղությամբ չի կատարել, բացի 2020-ի աշնանը վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, որ համայնքապետերն ու թաղապետերը ջոկատներ հավաքեն, մեկնեն առաջնագիծ․ «Դա ինքնապաշտպանության՝ տեղական ռեսուրսների վրա հիմնվելու ձևն է, որ Հայաստանում աշխարհազոր է կոչվում։ Մենք հիմա նույնպես չենք պատրաստվում, որպեսզի աշխարհազորը լինի մարտունակ։ Ուկրաինացիները գոնե ինչ-որ գործողություններ արել էին, ինչը, իհարկե, նույնպես բավարար չէր»։

«Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավարը հիշեցնում է, որ փետրվարի 24-ից սկսված պատերազմի սկզբնական փուլում Ուկրաինայի իշխանությունները 25․000 միավորի չափ զենք էր բաժանել Կիևի բնակիչներին, ինչը հեգնում էր Ռուսաստանը։

«Ռուսը ձեռք էր առնում, ասում էր՝ բաժանել են անիմաստ տեղը։ Իրականում՝ անկապ չի բաժանվել, այլ բաժանվել է այն մարդկանց, որոնք տարածքային պաշտպանության մարմինների մաս են կազմում, ինչի ձևավորումը սկսվել է մարտական գործողությունների սկսվելուց կես տարի առաջ։ Իսկ մենք այսօր ունե՞նք մարդկանց ցուցակ, որոնք հայտարարած կլինեն, որ ուզում են լինել աշխարհազորի մաս։ Եթե ունենք և գաղտնի է պահվում, ուրեմն՝ ապրենք, որ կարողանում ենք գաղտնապահություն անել»,- նշեց Վովա Վարդանովը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան