Արդյոք ներմուծվող ապրանքների գները կնվազե՞ն․ ԿԲ կանխատեսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
Բոլորը

«ՀՀ ծառայությունների արտահանման էական աճը և ֆինանսական ներհոսքը նպաստում է նաև արժութային շուկայում դրամի արժևորմանը: Գնահատվում է, որ առաջիկայում վերջինս դրական ազդեցություն կփոխանցի ներքին գնաճային միջավայրի թուլացման ուղղությամբ: Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9.25%»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք եթե դրամն արժևորվում է, ապա ներմուծվող ապրանքների գները կնվազեն, Գալստյանը նշեց. «ԿԲ-ն ակնկալում է, որ փոխարժեքի արժևորումը, որը բնականոն գործընթաց է Հայաստանում, պետք է որոշակի ազդեցություն ունենա ներմուծվող ապրանքների գների վրա: Արդյոք դա նշանակում է, որ ներմուծվող ապրանքների գները անպայմանորեն պետք է իջնեն, դա պետք է նայենք, որովհետև գիտենք, որ որոշակի խնդիրներ կան, օրինակ, փոխադրումների հետ կապված, ունենք Լարսի խնդիրը: Այսինքն՝ եթե այդ խնդիրներով հանդերձ արժևորումների կամ միջազգային գների փոփոխության արդյունքում հնարավորություն կա, այո, ներմուծողները պետք է ճշգրտեն իրենց ապրանքների գները՝ նվազման ուղղությամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում: