Վերանորոգման վարկեր՝ մինչև 5 % տոկոսադրույքով․ որ դեպքում պետությունը կսուբսիդավորի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող պետական ծրագրի շրջանակում Հայաստանի քաղաքացիների համար հասանելի կլինեն ամբողջական կամ մասնակի փոխհատուցվող վարկային առաջարկները՝ ուղղված բնակարանների, անհատական տների էներգաարդյունավետ վերանորոգմանը: Ընթացակարգային գործընթացները մոտենում են ավարտման փուլին, և մոտ օրերս քաղաքացիները հնարավորություն կունենան արդեն դիմելու և մատչելի վարկեր ստանալու:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը, ներկայացնելով ծրագրի մանրամասները, նշեց, որ պետությունը մասնակի կամ ամբողջությամբ սուբսիդավորելու է վերանորոգման վարկի տոկոսադրույքը:

«Սուբսիդավորման պարագայում սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների համար վարկը կլինի 0 տոկոս, այսինքն՝ առանց տոկոսի: Սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերի համար վարկը կլինի 2 տոկոս, քաղաքային բնակավայրերի համար՝ 3 տոկոս, Երևանի բնակիչների համար՝ 5 տոկոս:

Ըստ ծրագրի՝ վարկի բանկային տոկոսադրույքը 14 տոկոս է, որի զգալի մասը կամ ամբողջությամբ, կախված բնակավայրից, պետությունը սուբսիդավորում է: Բազմաբնակարան շենքերի բնակարանների համար նախատեսված է առավելագույնը 7 մլն դրամի վարկ, իսկ անհատական տների համար՝ 10 մլն դրամ:  Վարկի մարման առավելագույն ժամկետ է սահմանվել 7 տարի:

Ի՞նչ նկատի ունենք վերանորոգում ասելով և ի՞նչ է իրենից ենթադրում էներգաարդյունավետ վերանորոգման բաղադրիչը:

Խոսքը տների ընթացիկ վերանորոգման ու ներքին հարդարման աշխատանքների մասին է, որոնք պետք է ուղեկցվեն էներգաարդյունավետության միջոցառումներով: Օրինակ, անհատական տների համար արտաքին պատերի ջերմամեկուսացում՝ տանիք, նկուղ և այլն: Դրանից բացի, դռների լուսամուտների փոխարինում, այլընտրանքային էներգիայի աղբյուրների ձեռքբերում տեղադրում, արևային պանելների մասին է խոսքը, էներգախնայող ջեռուցման համակարգ և այլն: Ամեն ինչ, ինչը էներգախնայող է»,- նշեց Արզումանյանը:

Ծրագրում չեն կարող ընդգրկվել այն տները, բնակարանները, որոնք վթարային են: Հետևաբար, քաղաքացիները վարկ վերցնելիս պետք է ներկայացնեն նաև լիցենզավորված կազմակերպության կողմից տրված եզրակացություն տան տեխնիկական վիճակի վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում: