Իտալիայում ուղղաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան
Իտալիայի կենտրոնական մասում՝ Ափենինյան լեռներում, ուղղաթիռ է կործանվել։ Փրկարարները հայտնաբերել են յոթ մարդու մարմին: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ուղղաթիռը հինգշաբթի օրը դուրս է եկել Լուկկայից հյուսիսային ուղղությամբ։ Օդաչուի հետ կապը կորել է Մոդենայի շրջանում գտնվող լեռներում։ Բոլոր վեց ուղևորները օտարերկրացիներ են՝ չորս թուրք և երկու լիբանանցի գործարար։