Գերմանիայի Հայոց թեմը դատապարտել է Բեռլինում հետիոտներին վրաերթի ենթարկելու դեպքը

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Գերմանիայի Հայոց թեմը խստագույնս դատապարտում է հունիսի 9-ի առավոտյան Բեռլինում 29-ամյա երիտասարդի կողմից հետիոտներին վրաերթի ենթարկելու դեպքը, որի պատճառով զոհվել է մեկ մարդ, իսկ մի քանի քաղաքացիներ, այդ թվում և՝ դպրոցահասակ երեխաներ, ծանր ու թեթև վնասվածքներ են ստացել. այս մասին ասվում է Գերմանիայի Հայոց թեմի հայտարարության մեջ:

«Ըստ մամուլի հաղորդումների՝ այս անմարդկային, մարդատյաց արարքի հեղինակը, մեծ հավանականությամբ, սակայն դեռևս ամբողջովին չհաստատված տվյալների, հայաստանցի գերմանահպատակ մեկն է՝ Գոռ Հ. անուն-ազգանունով: Կրկին մամուլի հաղորդումների համաձայն՝ հանցանքը գործած անձն ունեցել է հոգեկան խնդիրներ և մեծ հավանականությամբ արարքը գործել է հոգեկան խանգարմունքի պայմաններում: Հուսով ենք, որ ոստիկանությունը և համապատասխան մյուս մարմինները կպարզեն այս չարաբաստիկ դեպքի հետ կապված բոլոր մանրամասները»,- orer.eu-ի փոխանցմամբ, ասվում է Թեմի հայտարարության մեջ:

Գերմանիայի Հայոց թեմից տեղեկացրել են, որ իրենց տվյալներով արարքը գործած անձը համայնքային շրջանակներին անծանոթ մեկն է: «Այս պահի դրությամբ չգիտենք որևէ մեկին, ով ճանաչում է նրան: Այդուհանդերձ, ինչպիսին էլ լինեն արարքի շարժառիթները, ով էլ լինի այն գործած անձը, Գերմանիայի Հայոց առաջնորդարան խստագույնս դատապարտում է այս անմարդկային արարքը և իր համերաշխությունը հայտնում բոլոր տուժածներին: Մերժում ենք նման բնույթի ցանկացած արարք՝ անկախ գործած անձի հպատակությունից և ազգային-կրոնական պատկանելությունից:

Աղոթում ենք ոճրագործության զոհ դարձած անձի հոգու խաղաղության, ինչպես նաև բոլոր վիրավորների շուտափույթ ապաքինման և առողջության համար», – ասվում է թեմի հայտարարության մեջ: