Չեմ պատասխանի, նորից Փառուխը հիշատակեցիք. պաշտպանության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Մի՛ մտահոգվեք, նորից ունենալու ենք Գլխավոր շտաբի պետ, որն ուղղակի նաև հանդիսանալու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի՝ Գլխավոր շտաբի պետը ենթարկվելու է պաշտպանության նախարարին և դառնալու է նրա տեղակալը, սակայն չի հանդիսանալու նախարարին փոխարինող անձ։

«Գլխավոր շտաբը որպես պետական ենթակա մարմին կրկին շարունակելու է իր կարգավիճակը պահել», – ասաց փոխնախարարը։

Հարցին, թե որն է այդ փոփոխության նպատակը, գուցե այն, որ քաղաքական վերահսկողություն լինի, Արման Սարգսյանը պատասխանեց. «Մամուլում էլ են գրում, թե ինչպես կլինի, որ քաղաքական ղեկավարը ղեկավարի զինվորականին. այս պահին էլ ղեկավարում է, միշտ է ղեկավարել։ Այդ հարցով որևէ խնդիր չկա, որ ոչ զինվորականը զինվորականին պետք է ղեկավարի։ Դրանք իրական բարեփոխումներ են»։

Սարգսյանի խոսքով՝ օրենսդրական այս կարգավորմամբ զինվորականները ֆինանսական և գնման գործընթացներից հեռու կլինեն։

Անդրադառնալով  Լավրովի հայտարարությանը և դիտարկմանը, որ կա կարծիք, թե Հայաստանի իշխանությունն այնքան վատ է ներկայացրել իրավիճակը, որ Լավրովը չի պատկերացնում Փառուխը ՀՀ տարածքում է, թե Ադրբեջանի, Սարգսյանը պատասխանեց. «Նման բան չի կարող լինել, ՀՀ-ն ամեն ինչ ներկայացնում է ի շահ ՀՀ-ի, ի շահ Արցախի, ի շահ մեր անվտանգության, և նման մտահոգություն պետք չէ ունենալ»:

Հարցին՝ զարմանալի՞ չէ հայտարարությունն ան մասին, որ Փառուխի հարցը լուծվելու է ահմանազատման առարկայական աշխատանքներ սկսելու շրջանակում, Սարգսյանն արձագանքեց. «Այդ հարցն ողղեք այն մարմնին, որը հանագամանալից կարող է պատասխանել»:

Անդրադառնալով հարցին, թե ինչու կյանքի չի կոչվում ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունը Փառուխից ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետքաշման վերաբերյալ, Սարգսյանը նշեց. «Չեմ պատասխանելու… Նորից Փառուխ բառը հիշատակեցիք»:

Մանրամասները՝ տեսանյութում: