Կա վտանգ՝ բանակն ընդդիմության կողմից իշխանափոխության նպատակով օգտագործելու․ ԳՇ պետին ՊՆ-ի տեղակալ դարձնելը կմեղմի դա․ Էդգար Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 11:14
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:13
ԱԺ-ում Սամվել Կարապետյանի ծննդյան օրը շնորհավորեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:08
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ-ի մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով
18.08.2026 | 10:52
Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանք է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
18.08.2026 | 10:30
Հայաստանի Պրեմիեր լիգա. 3-րդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
18.08.2026 | 10:23
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 18-ի դրությամբ
18.08.2026 | 10:13
Անօդաչուների զանգվածային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժածներ կան
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Խաղաղության երկխոսություն» ՀԿ ղեկավար Էդգար Խաչատրյանի հետ

-Պարո՛ն Խաչատրյան, օրերս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց բանակում կատարվելիք փոփոխությունների մասին։ Դրանցից մեկի համաձայն՝ Գլխավոր շտաբի պետը կենթարկվի պաշտպանության նախարարին՝ կլինի ՊՆ-ի առաջին տեղակալը «ԶՈՒ-ն զբաղվելու է միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ։ Այսինքն՝ այն գործով, ինչով պիտի զբաղվի»։ Ժամանակին ԳՇ պետի ենթակայությունը պաշտպանության նախարարի տիրույթից հեռացվեց՝ տարանջատելով գործառույթները, հիմա նորից ենթակայություն է մտցվում։ Ճի՞շտ մոտեցում է և ինչո՞վ բացատրել։

-Իրականում դժվար է ասել՝ ճիշտ է, թե սխալ, և շատ կարևոր է, թե իրական պրակտիկայում այս փոփոխություններն ինչ արդյունք կտան։ Չէի շտապի գնահատականներ տալ։ Միջազգային պրակտիկայում երկու մոդելն էլ կա, և ճիշտ եք հիշում՝ ժամանակին փորձեցինք դրանք տարանջատել, զորքերի անմիջական հարցերով զբաղվում էր Գլխավոր շտաբը, և քաղաքականություն մշակողը Պաշտպանության նախարարությունն էր։

-Արդյո՞ք կարելի է ենթադրել, որ Գլխավոր շտաբի պետին պաշտպանության նախարարից վերահսկելի դարձնելու պատճառը թաքնված է 2021-ի տարեսկզբին բարձրաստիճան զինվորականության, այդ թվում՝ շտաբի պետի կողմից վարչապետի հրաժարականը պահանջելու պատմության ներքո։ Եվ հիմա փորձ է արվում քաղաքականապես վերահսկելի՞ դարձնել ԳՇ-ն։ 

-Այն, որ ներքին քաղաքական իրավիճակը կարող էր հանդիսանալ պատճառ նման որոշման, ես չէի ժխտի։ Ես տեսնում եմ այդպիսի փոխկապակցվածություն՝ հաշվի առնելով երկրի ներսում գոյություն ունեցող վտանգները, այսինքն՝ օգտագործելու բանակը, այսպես կոչված, ընդդիմության կողմից իշխանափոխության նպատակներով, առավել ևս՝ նման չհաջողված փորձ ունեցել ենք։ Բայց նաև բավարար տեղեկություններ չունեմ, որպեսզի գնահատական տամ և ասեմ, որ դա հիմնական պատճառն է։ Այն, որ վտանգ տեսնում եմ և վտանգ տեսել եմ, դրանում ոչ մի խոսք, և սա որոշակիորեն կմեղմի այդ վտանգը։

-Տարիներ շարունակ իրավապաշտպան համայնքը բարձրաձայնել է բանակում կոռուպցիայի, ոչ կանոնադրային հարաբերությունների՝ ծեծուջարդի, այլ արատավոր երևույթների մասին։ Արդյո՞ք Ձեր կազմակերպությունը նկատում է այս ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող քայլեր։

-Ցավոք, եթե անգամ այս ուղղությամբ քայլեր արվում են, սրանք չեն ներկայացվում լայն հասարակական շերտերին։ Այսինքն՝ մի կողմից մենք պարբերաբար խոսում ենք բարեփոխումների մասին և, փաստորեն, երկար տարիների լռությունից հետո առաջին անգամ մենք քիչ թե շատ հոդաբաշխ մեկնաբանություն լսեցինք պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից նորամուծությունների մասին։ Կդժվարանամ դատողություն անել, որովհետև արվող փոփոխությունները պայմանավորված են լինելու նոր օրենսդրությամբ։ Միայն կոնցեպտն ուսումնասիրելով հնարավոր կլինի ողջ խորությունը պատկերացնել, այսպես կոչված, բարեփոխումների։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան