Իրավիճակը հեշտ չէ ՀԱՊԿ մեր բոլոր երեք տարածաշրջաններում․ Զաս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
Բոլորը

ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի աշխատանքները Երևանում անցել են շատ կառուցողական և լավ մթնոլորտում: Այս մասին նիստից հետո հայտարարեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ միասին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացնելով նիստի ամփոփիչ արդյունքները:

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները մեծ ուշադրություն են հատկացրել հատկապես միջազգային և տարածաշրջանային անվտանգության վիճակի քննարկմանը:

Անդրադառնալով այս հարցին՝ Ստանիսլավ Զասը շեշտեց, որ իրավիճակն իսկապես բարդ է կոլեկտիվ անվտանգության բոլոր երեք տարածաշրջաններում: Իսկ արևելաեվրոպական տարածաշրջանում, ըստ գլխավոր քարտուղարի, իրադրությունը գնալով վատթարանում է:

«Քննարկման արդյունքներով համաձայնեցվել և ընդունվել է փաստաթուղթ՝ արտաքին գործերի նախարարների հայտարարությունը միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, որում արտգործնախարարները խոր մտահոգություն են հայտնում միջազգային անվտանգության շարունակական վատթարացման կապակցությամբ: Փաստաթղթում արտահայտվել է անդամ պետությունների դիրքորոշումը հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքի խստիվ պահպանման և մեկ պետությունների անվտանգությունը մյուսների հաշվին ուժեղացնելու անթույլատրելիության մասին», – հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Ընդունված հայտարարությամբ ՀԱՊԿ երկրների արտգործնախարարները նաև իրենց աջակցությունն են հայտնել աշխարհում խաղաղության և կայունության պահպանման գործում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջատար դերակատարման ամրապնդմանը:

Ստանիսլավ Զասի խոսքով՝ վերոշարադրյալ կետերն արտահայտում են այն եզրահանգումների հիմնական էությունը, որոնք դրված են ԱԳ նախարարների համատեղ հայտարարության հիմքում:

Բացի այդ, նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաև ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործման հարցը, որը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության գլխավոր առաջնահերթություններից մեկն է, և այդ մասին մինչ Ստանիսլավ Զասի ելույթը հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Հարցի առնչությամբ Ստանիսլավ Զասը նշեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաջին փորձն այդ առումով Ղազախստանում հունվարին իրականացված խաղաղապահ առաքելությունն էր:

«Ըստ էության՝ դա մեր առաջին փորձն էր Ղազախստանում իրականացված խաղաղապահ գործողության ընթացքում, երբ գործարկվեց ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգը: Դա լավ հող նախապատրաստեց այս ոլորտում մեր գործունեության կատարելագործման համար: Արտգործնախարարները տեղեկացրել են ինձ այն աշխատանքների մասին, որոնք արդեն իրագործվել են ՀԱՊԿ-ի մեր աշխատանքային մարմիններում, և մենք մտադիր ենք մոտակա ամիսներին մշակել փաստաթղթի նախագիծ այդ հարցի վերաբերյալ», – հաղորդեց Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց հայկական կողմին և անձամբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ինչպես ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված մի շարք առաջարկներ ներկայացնելու, այնպես էլ առհասարակ հյուրընկալության և միջոցառման հրաշալի կազմակերպման համար: