Իշխանությունները փորձում են սիրաշահել ՍԴ դատավորներին․ Հայկ Մարտիրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Դատական համակարգի անկախության կարևորագույն երաշխիքներից մեկը սոցիալական ապահովությունն է, իհարկե ծանրաբեռնված են դատավորները, բայց դա չափանիշ չէ, և կառավարությունն ու իշխանությունները պետք է գնան այն քաղաքականությանը, որ նվազեցնեն ծանրաբեռնվածությունը՝ առաջին հերթին արհեստական ծանրաբեռնվածությունը, երկրորդ հերթին ստեղծեն այնպիսի իրավիճակ, որ դատավորները պարտավորված չլինեն իրենց վարույթում ունենալ 300 -600 գործ, ինչն անտրամաբանական է. ինչքան ուզում ես աշխատավարձը բարձրացրու, միևնույն է ֆիզիկապես հնարավոր չէ այդ քանակի գործերի քննությամբ որակի ցուցանիշ ապահովել»,- «Բարձր աշխատավարձ․ դատավորները կնայեն մարդկանց ձեռքի՞ն, թե՞ աչքերին» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը:

«Հաշվի առնելով այն, որ մեր երկրում դատական համակարգի վարձատրության չափանիշը միջինից բարձր է, և դա դեռևս արդյունավետություն չի ապահովում, հարց է առաջանում դրան զուգահեռ քայլեր իրականացվում են թե ոչ. տեսնում ենք, որ չեն իրականացվում»,- նշեց փորձագետը:

Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ միգուցե ՍԴ և Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձերի բարձրացումը այլ օրակարգի հետ կապված հարց է: «ՍԴ-ն առաջիկայում քննելու և ուսումնասիրելու է երկրի համար կարևոր նշանակություն ունեցող հարցեր և միգուցե աշախատավարձ բարձրացնելով՝ փորձում են «սիրաշահել» ՍԴ դատավորներին, Վճռաբեկ դատարանն էլ ձեռքի հետ ընկավ ազդեցության տակ, որ միան ՍԴ դատավորների հանգամանքը չշեշտադրվի»:

Փորձագետն ընդգծեց, որ որևէ տրամաբանության չի ենթարկվում առաջին ատյանի դատական համակարգի դատավորների աշխատավարձերի չբարձրացմանը զուգահեռ վերին ատյանների դատավորների աշխատավարձերի կտրուկ բարձրացումը:

Մանրամասները՝ տեսանյութում: