Ընդամենը 152 մլն դրամի շեղման մասին է խոսքը․ Ջանջուղազյանը վրդովվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱԺ  Ֆինանսավարկային և բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է կորոնավիրուսային համավարակի ընթացքում առողջապահության ծախսերի արդյունավետության վերաբերյալ հաշվեքննիչ պալատի զեկույցը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ Հայաստանն այն առաջին երկրներից էր, ով համավարակի պայքարի համար ստեղծեց նաև կառուցակարգեր։

Նախարարը դժգոհեց․ «Ինչպե՞ս կարող է Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն իրականացել արդյունավետության վերաբերյալ, եթե բացարձակ անդրադարձ չի կատարել պլաններին»։

Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը հորդորեց գործընկերներին պալատի արձանագրությանը չվերաբերվել իբրև հակառակորդի արձանագրում։

Նա հարցադրում արեց․ «Ռազմավարական պլան ունեցե՞լ ենք համաճարակներին հակազդելու, թե՞ ոչ. եկեք հստակեցնենք»։

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցադրմանը, թե արդյոք Հաշվեքննիչ պալատը մի լավ բան չի տեսել կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված աշխատանքներում, Ջանջուղազյանը պատասխանեց. «Լավ բաները շատ են… Ընդամենը 152 միլիոն դրամի շեղման մասին է խոսքը՝ միայն այն գործոնով պայմանավորված, որ բավարար վերահսկողություն չի իրականացվել… Դա շատ փոքր թիվ է 26,5 միլիարդ դրամի մեջ, բայց համակարգային խնդիր է, այդպիսի բացթողում չպետք է լինի»:

Մանրամասները՝ տեսանյութում։