Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սերգեյ Լավրովին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 20:43
Ուկրաինան վերսկսել է նավթ մղել «Դրուժբա» խողովակաշարով
22.04.2026 | 20:30
Փաշինյանն ու Ալիևն ասում են՝ խաղաղություն է հաստատված․ եթե այդպես է՝ ինչո՞ւ պայմանագիրը չի ստորագրվում․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 20:27
Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 20:21
Ավանի անձավաբուժարանը հոսանքազրկվել է. փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու
22.04.2026 | 20:14
Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել. «Վեոլիա ջուր»
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով ՌԴ արտաքին գործերի նախարարին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է. «Ուրախ եմ ձեզ հետ հանդիպման և նախագահի նստավայրում ձեզ ողջունելու հնարավորության համար: Դուք միշտ ցանկալի հյուր եք Հայաստանի և հայ ժողովրդի համար: Մենք շատ լավ գիտենք այն դերի մասին, որը Դուք ունեցել եք Հայաստանի համար դժվարին ժամանակներում: Համոզված եմ, որ Հայաստանի ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերը: Մենք այսօր խաղաղ պայմաններում ենք ապրում Ձեր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ: Ես մշտապես առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ պետք է ընկերությունն ու բարեկամությունը գնահատել և փայփայել: Հարևանի, երկրի հետ բարեկամությունը հարկավոր է գնահատել, հատկապես պետք է առանձնահատուկ գնահատել դարավոր կապեր ունեցող երկրի հետ հարաբերությունները: Այս իմաստով, իհարկե, Ռուսաստանն առաջին տեղում է: Համոզված եմ, որ Ձեր, ինչպես նաև պաշտոնական պատվիրակությունների և անձանց փոխայցելություններն իրենց նպաստն են բերում մեր հարաբերությունների զարգացման գործում:

Այս տարին առանձնահատուկ է մեզ համար, քանի որ նշում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը: Այս պայմանագրի տարեթիվն ինձ համար մի փոքր առանձնահատուկ է, քանի որ պատիվ եմ ունեցել որպես պատգամավոր քվեարկել այդ պայմանագրի վավերացման օգտին: Դա 1997 թվականն էր: Այդ պայմանագիրը այդ ժամանակահատվածում մեծ նշանակություն ուներ Հայաստանի համար և մենք ևս մեկ անգամ վերահաստատեցինք մեր մտադրությունները, որ մեր հետագա ռազմավարական գործընկերությունը պետք է լինի Ռուսաստանի հետ: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ձեր այցելության համար: Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ հետ և հնարավորություն ունենալ քննարկել հարցեր, որոնք շատ կարևոր են և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար»:

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է.

«Մենք կիսում ենք Ձեր տեսակետը և ցանկությունը՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերութունները զարգացնելու առումով: Դաշնակցային հարաբերությունները հիմնականում առնչվում են միջպետական գործակցությանը, իսկ, մենք իրականում ունենք մարդկային հարաբերություններ և կապեր, որոնք անքակտելի են, և ինչպես Դուք նշեցիք բազմադարյա են: Դա միջպետական հարաբերությունների ամենալավ հիմքն է:

Շնորհակալություն մեզ ընդունելու հնարավորության համար: Մեզ համար միշտ մեծ պատիվ է շփվել Հայաստանի ղեկավարության հետ, մտքեր փոխանակել, թե ինչպես են իրականացվում պայմանավորվածությունները, ինչպես են իրագործվում պայմանագրերը՝ սկսած այն մեծ պայմանագրից, որի մասին նշեցիք, մինչև վերջին որոշումները, որոնք հավանության են արժանանում պետությունների կողմից, վավերացվում՝ մեր խորհրդարաններում: Դրանք արդեն իսկ բազմաթիվ են և, ըստ էության, ներառում են բոլոր ոլորտները և բնագավառները, այդ թվում՝ տնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար, կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտները: Բարձր տեխնոլոգիաների ոլորտը ձեզ հարազատ է և Ձեր նախորդ պաշտոնում այս ոլորտի զարգացման գործում Դուք ունեցել եք նշանակալի ներդրում և համոզված եմ, որ կշարունակեք հետագայում ևս նպաստել այս բնագավառում հայ-ռուսական համագործակցության ընդլայնմանը: Մեզ համար դա շատ կարևոր է:

Ընդհանուր առմամբ հարցերը կապված են մեր երկկողմ հարաբերությունների ամբողջական օրակարգին և իհարկե այն ջանքերին, որոնք այսօր գործադրվում են Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ՝ հիմված Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Կա պայմանավորվածությունների երեք փաթեթներ, որոնք մաքսիմալ կոնկրետ են և ուղղված են այս տարածաշրջանում իրավիճակի ամբողջական կարգավորմանը: Գիտենք, որ հայ ժողովրդի համար դա առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակումը կարևոր նշանակություն ունի ձեր երկրի, մեր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, ինչպես նաև զուտ մարդկային հարաբերությունների համար: Այդ ամենը շատ օգտակար է մեր բոլորի ընդհանուր հարավկովկասյան «տան» համար:

Շնորհակալություն ևս մեկ անգամ»:

Հայաստանի նախագահը և Ռուսաստանի արտգործնախարարն անդրադարձել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցերին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը: