Ընդդիմությունը կաշկանդվա՞ծ էր Լավրովի այցով. զուսպ ակցիա՝ առանց ԱԳՆ շենք մտնելու պլանների․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրներն այսօր վաղ առավոտից էին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում։ Նրանք երթ անցկացրեցին՝  Հայաստանի ԱԳՆ շենք հասնելու նպատակով: Այնտեղ հայաստանցի պաշտոնակցի հետ հանդիպում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ընդդիմադիրների երթը, սակայն, կանգ առավ Գլխավոր դատախազության շենքի դիմաց:

Ընդդիմությունը, որը մայիսի 24-ի ակցիայի ժամանակ ոստիկանական պատնեշները հաղթահարելով՝ մուտք էր գործել գերատեսչության շենք, այսօր ո՛չ փորձ արեց շրջափակել նախարարության շենքը, ո՛չ էլ մուտք գործել գերատեսչություն։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցները հայտարարեցին, որ այսօր ԱԳՆ շենքի տարածք չեն եկել Լավրովի հետ հանդիպման պլաններով:

Փաշինյանի հրաժարականը պահանջող խորհրդարանական ընդդիմությունը երբեք չի թաքցրել ռուսամետ դիրքորոշումը՝ մշտապես կարևորելով Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը: Ռոբերտ Քոչարյանն էլ իր ասուլիսներից մեկում պատասխանելով Factor TV-ի հարցին՝ հայտարարել էր, թե ՌԴ-ի հետ Միութենական պետության կազմ մտնելու հավանականությունն իր համար քննարկման ենթակա է:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների ելույթների հիմնական շեշտադրումն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը չունի լեգիտիմություն, որով կարող է արտաքին գործընկերներին Ղարաբաղյան կարգավորման հարցում խոստումներ տալ և նոր զիջումների գնալ: Իսկ ահա ընդդիմության ՀՀԿ-ական թևից նշեցին, որ դժգոհություն կամ բողոք չունեն Լավրովին հղելու․ ինչպես «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն իր ելույթում ձևակերպեց՝ միայն դաշնակցային պահանջներ են:

Դիմելով Լավրովին՝ Հայկ Մամիջանյանը նաև հիշեցրեց, որ Պուտինը չի կատարել հայ գերիներին Ադրբեջանից Հայաստան վերադարձնելու պարտավորությունը, ինչը ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելով: Ընդդիմադիր պատգամավորը Լավրովին ուղղված իր ելույթը եզրափակեց՝ ուշադրություն հրավիրելով Արցախի կարգավիճակի հայանպաստ լուծման վրա:

Այս համատեքստում, սակայն, ընդդիմադիրներն այսօր չդատապարտեցին Պուտինի՝ 44-օրյա պատերազմից մեկ ամիս անց հնչեցրած այն պնդումը, թե Արցախն Ադրբեջանի տարածք է:

Խորհրդարանական ընդդիմությունը Լավրովի այցի կապակցությամբ կազմակերպված ակցիայի շրջանակում զերծ մնաց Մոսկվային քննադատել այլ առանցքային հարցերում ևս: Մասնավորապես, ինչպե՞ս է ստացվում, որ անվտանգության երաշխավոր համարվող ռուս խաղաղապահի ներկայությամբ սպանվում են Արցախի խաղաղ բնակիչները և խախտվում է հրադադարի ռեժիմը: Անդրադարձ չկատարվեց ու չդատապարտվեց Մոսկվայում այս տարվա փետրվարին Պուտինի և Ալիևի մասնակցությամբ ստորագրված ռուս-ադրբեջանական ռազմավարական փոխգործակցության հռչակագրին, որի շրջանակում Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց օգնելու են նաև պատերազմների ժամանակ:

ԱԳՆ-ի մոտակայքում ընդդիմադիրների ակցիան տևեց շուրջ մեկ ժամ: Ուշագրավ է, որ Լավրովի այցի նպատակով իրականացվող ակցիային չէր մասնակցում ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Թիմակիցները նրա բացակայության հետ կապված հստակ տեղեկություններ չունեին:

ԱԳՆ-ի մոտ ընդդիմադիրների ակցիան տևեց շուրջ մեկ ժամ: Նրանք տարածքից հեռացան՝ հայտարարելով, թե իրենց ուղերձները հասել են Լավրովին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան