Կառավարությունը պետական շենքը հանել է վաճառքի

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Հայաստանի կառավարությունը վաճառքի է հանում վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքը: Կառույցի ընդհանուր մակերեսը 9905.21 քմ է, կից կա նաև երկու հողամաս՝ 3.302955 և 0.00436 հեկտար մակերեսներով:

Շինության շուկայական արժեքը 2021 թվականի հուլիսի 6-ի դրությամբ՝ 8 մլրդ 267 մլն դրամ, իսկ հողամասի շուկայական արժեքը՝ 7 մլրդ 586 մլն դրամ:

Կառավարության որոշման նախագծում որպես հիմնավորում նշված է այն, որ շենքի և հողամասի օտարումից ՀՀ պետական բյուջե լրացուցիչ մուտքեր կլինեն: Նկատենք, սակայն, որ չկա այլ հիմնավորում, թե ինչու է շենքը վաճառվում, օրինակ, բացակայում է պահպանման ծախսերի հաշվետվությունը:

Նախատեսվում է վաճառքից ստացված գումարի մի մասով «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի համար նոր տարածք գնել: