ԱԱԾ-ն փնտրում է Փաշինյանի կեցավայրի մոտ բռնություն կիրառողներին. ընդդիմությունը հակադարձում է` իշխանական սադրանք է. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
Բոլորը

Պռոշյան փողոցում՝ Նիկոլ Փաշինյանի կեցավայրի դիմաց հունիսի 3-ին ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած բախումներից հետո Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեն 15 անձի մեղադրանք է առաջադրել: Նրանցից 10-ը կալանավորվել է, 4-ը ստորագրությամբ ազատ է արձակվել, ևս 1-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Նրանք մեղադրվում են Փաշինյանի հրաժարականի պահանջով իրականացված բողոքի ակցիայի ժամանակ բռնություններ կիրառելու համար: Ըստ իրավապահ կառույցի՝ ակցիայի մասնակիցները մետաղյա ձողերով, մուրճերով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ են հասցրել ոստիկաններին: Մարմնական վնասվածք է ստացել չորս տասնյակից ավելի ծառայող։

Այդ օրը Առողջապահության նախարարությունը հայտնել էր, ընդհանուր առմամբ, 60 քաղաքացու տարբեր ԲԿ-ներ դիմելու մասին, որից 20-ը քաղաքացիական անձինք էին: Ուշագրավ է, որ երեկ երեկոյան ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ որևէ խոսք չկար ո՛չ մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիների, ո՛չ էլ պատճառների մասին:

Ոստիկանությունն այդ օրը լուսաձայնային նռնակներ էր կիրառել: Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն առանց զգուշացման լուսաձայնային նռնակներ կիրառելու որոշումն անթույլատրելի է համարում: Իսկ ահա ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ կան իրավիճակներ, երբ հատուկ միջոցները կիրառվում են առանց զգուշացման: ՄԻՊ-ը, այդուհանդերձ, դիմել է ոստիկանություն և պահանջել ներկայացնել այն հիմնավորումները, որոնք եղել են լուսաձայնային նռնակներ կիրառելու որոշման հիմքում:

Դեպքից արդեն հինգ օր է անցել, սակայն իրավապահ կառույցները դեռ լռում են ոստիկանների գործողություններին քրեաիրավական գնահատական տալու առնչությամբ: Մեղադրյալներն առայժմ միայն ցուցարարներ են: Գլխավոր դատախազությունից Factor TV-ին հայտնեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նյութեր են նախապատրաստվում, ոստիկանության ծառայողների գործողությունների ուսումնասիրությունը շարունակվում է:

Այսօր համատեղ հայտարարությամբ ոստիկանության գործողությունները դատապարտել են խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները: Նրանք իրավիճակի լարման համար մեղադրում են քաղաքական իշխանությանն ու անձամբ վարչապետին: Ուշագրավ է, որ ընդդիմությունը տարածած հայտարարության մեջ որևէ կերպ չի դատապարտել ցուցարարների շարքերից ոստիկանների ուղղությամբ տարբեր առարկաներ նետելը կամ մուրճով հարվածելը:

Պռոշյան փողոցում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալների թիվն առաջիկայում, հնարավոր է, աճի: ՔԿ-ից փոխանցում են, որ Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների և դրանց մասնակցած այլ անձանց ինքնությունը պարզելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան